Երկնագույն տափաստանում

«Երկնագույն տափաստանում» (ռուս.՝ В лазоревой степи), կինոալմանախ` երեք նովելներից, որոնք հիմնված են Միխայիլ Շոլոխովի վաղ շրջանի պատմվածքների վրա։ Նկարահանվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1970 թվականին (ԽՍՀՄ), ՎԳԻԿ-ի-ի դիպլոմնիկների՝ Եֆիմ Ձիգանի արվեստանոցի շրջանավարտների կողմից[1]։ Կինոսցենարի հեղինակ Յուրի Լուկին։

Picto infobox cinema.png
Երկնագույն տափաստանում
ռուս.՝ В лазоревой степи
Երկնագույն տափաստանում.jpg
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանրպատմական ֆիլմ և դրամա
Թվական1970
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎալերի Լոնսկոյ, Վլադիմիր Շամշուրին, Վիտալի Կոլցով և Օլեգ Բոնդարյով
Սցենարի հեղինակՎալերի Լոնսկոյ, Վլադիմիր Շամշուրին, Վալենտին Պոպով և Օլեգ Բոնդարյով
ԴերակատարներՊավել Կորմունին, Եվգենի Լեբեդև և Սերգեյ Շակուրով
ԵրաժշտությունՄիխայիլ Զիվ և Նիկոլայ Սիդելնիկով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն104 րոպե

ՇրջապտույտԽմբագրել

Ռեժիսորներ՝ Վալերի Լոնսկոյ և Վլադիմիր Շամշուրին։

Քաղաքացիական պատերազմ Ռուսաստանում։ Դոնի երկու կազակները գնում են բոլշևիկների կողմից կռվելու, նրանց է միանում ծեր հայր Պյոտր Պախոմիչը։ Գրեգորին մահանում է մարտում։ Հայրը և Իգնատը տուն են վերադառնում, սպիտակգվարդիական ստորաբաժանումների կողմից գրավված ստանիցա։ Երրորդ եղբայրը՝ կազակ հարյուրապետ Միխայիլը, դավաճանում է նրանց՝ դրանով իսկ դատապարտելով նրանց անխուսափելի մահապատժի։

ԴերերումԽմբագրել

ՈրդնածությունԽմբագրել

Ռեժիսոր՝ Վիտալի Կոլցով։

Խորհրդային իշխանության առաջին տարիները Դոնում։ Քսանամյա Ստեփանը, որը բարեկեցիկ կազակական ընտանիքից էր, ընդունվում է Կոմերիտմիության շարքերը։ Նա հոր՝ Յակով Ալեքսեևիչի և ավագ եղբոր՝ Մաքսիմի ուղղակի հակապատկերն է։ Նրանք տքնաջան և ծանր աշխատանք են կատարում տափաստանում, բայց երբեք չեն խուսափում դրամական միջոցներ ստանալ գյուղական աղքատներից։ Մի անգամ Ստեփանը, հոր կամքին հակառակ, երկու ցուլ է տալիս աղքատ հարևանին՝ Պրոխորին, խոտ տեղափոխելու համար։ Ցուլերը կորում են, Յակով Ալեքսեևիչը և Մաքսիմը կատաղությունից ծեծում են Ստեպանին և Պրոխորին։

ԴերերումԽմբագրել

Պարենային հանձնակատարԽմբագրել

Ռեժիսոր` Օլեգ Բոնդարև։

Իգնատ Բոդյագինը նշանակվում է շրջանի պարենային հանձնակատար և զբաղվում է բանակի համար հացահատիկ հավաքելով։ Կազակները դժվարությամբ էին բաժանվում հացից։ Բոդյագինը շրջում է ողջ օկրուգի տարածքով և շուտով հասնում իր ստանիցան, որտեղ նա արդեն վեց տարի չէր եղել։ Ինչպես հայտնի է դառնում, այստեղ երկու մեծահարուստ հողատերեր համոզում էին կազակներին թաքցնել հացը և կարմիրբանակայիններին դիմադրություն ցույց տալ։ Դատարանը նրանց դատապարտում է գնդակահարության։ Դատապարտյալների մեջ Բոդյագինը ճանաչում է իր հորը։ Նա նույնպես ճանաչում է որդուն։ Նրանց միջև կարճատև կոշտ խոսակցություն է տեղի ունենում, այնուհետև հորը գնդակահարում են։ Մի քանի օր անց Բոդյագինը մահանում է կազակների հետ ընդհարման ժամանակ և նրան տեղափոխում են հացահատիկի հետ սանիտարական գումակով։

ԴերերումԽմբագրել

Գեղարվեստական առանձնահատկություններ և ակնարկներԽմբագրել

Վալերի Լոնսկու ոճը Վլադիմիր Ռևունենկովը «Հայրենական կինոյի նորագույն պատմությունը» հանրագիտարանում նկարագրում է որպես «բարեհոգի կինո ժողովրդի մասին, նրան հասանելի լեզվով»։ Ավելին, «Երկնագույն տափաստան» ֆիլմի առաջին մասում ի հայտ եկավ նրա ձեռագիրը, որը բնութագրվում է գծային շարադրանքով և ռեժիսորական պարզ, բայց արդյունավետ տեխնիկայի կիրառմամբ[2]: Ֆիլմը ամբողջությամբ և մասնավորապես, Յուրի Նազարովի դերասանական աշխատանքն արժանի էր բարձր գնահատականի։

  Միխայիլ Շոլոխովի դոնի երեք պայծառ պատմվածքները։ Առաջին նովելում` «Շրջապտույտում» խաղում է Նազարովը։ Նրա փոխեսաուլը գնդակահարում է հորը և կարմիրգվարդիական ավագ եղբորը։ Էկրանին ցուցադրվում է Շոլոխովի մռայլ ռեալիզմը, որը դերասանը կիսում է իր ամբողջ էությամբ։
- «Ռուսական հարության» ակնարկը[3]
 


Իր նախընտրած գործերից մեկը՝ դերասան Եվգենի Գերասիմովը, համարում է Յակոբի դերը «Շրջապտույտում»[4]։

Կինոյի մի շարք մասնագետներ հատկապես առանձնացնում են Վիտալի Կոլցովի ռեժիսորական աշխատանքը «Որդնածություն» նովելում[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «В лазоревой степи» на сайте Первый канал. Всемирная сеть
  2. Ревуненков В., 2004
  3. Тюрина К. (2012)։ «Своя правда Юрия Назарова» (ռուսերեն)։ обозрение «Русское воскресение»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-22-ին։ Վերցված է 2013-02-25 
  4. Сычевский В. (интервьюер) (23/699 от 05.30.2001)։ «Евгений Герасимов: Жалею, что отказался от роли Шарапова» (ռուսերեն)։ газета «Семья»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-22-ին։ Վերցված է 2013-02-25 
  5. // Наш современник : литературно-художественный и общественно-политический ежемесячный журнал. — 1992. — № 7-9. — С. 191.

Արտաքին հղումներԽմբագրել

  • Ревуненков В. Валерий Лонской // Новейшая история отечественного кино. 1986-2000. Кино и контекст. — СПб: Сеанс, 2004. — Т. 2. — ISBN 5-901586-07-7