Երկի (քաղաքատիպ ավան, Ուկրաինա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երկի

Երկի (ուկրաիներեն՝ Єрки), քաղաքատիպ ավան Ուկրաինայի Չերկասիի մարզի Կատերինոպոլի շրջանում։ Հիմնադրվել է 18-րդ դարում։ 2015 թվականի օգոստոսի 19-ին Զալիզնյաչկա գյուղի միավորմամբ ստեղծվեց Երկովսկայա անկախ համայնքը, 2018 թվականին համայնքին միացել է Ռադչիխա գյուղը։

Քաղաքատիպ ավան
Երկի
ուկրաիներեն՝ Єрки
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՄարզՉերկասիի մարզ
ՇրջանԿատերինոպոլի շրջան
Հիմնադրված է18-րդ դար թ.
Առաջին հիշատակում1877
ԲԾՄ130[1] մ
Խոսվող լեզուներՈւկրաիներեն
Բնակչություն4 190[2] մարդ (2007)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+380 4742
Փոստային դասիչ20505
Ավտոմոբիլային կոդCA / 24
ՈՒՎՏԿՕԴ7122255400
Պաշտոնական կայքgska2.rada.gov.ua/pls/z7502/A005?rdat1=14.10.2007&rf7571=37891
Երկի (քաղաքատիպ ավան, Ուկրաինա) (Ուկրաինա)##
Երկի (քաղաքատիպ ավան, Ուկրաինա) (Ուկրաինա)
Երկի (քաղաքատիպ ավան, Ուկրաինա) (Չերկասիի մարզ)##
Երկի (քաղաքատիպ ավան, Ուկրաինա) (Չերկասիի մարզ)

Պատմություն խմբագրել

Բնակավայրը հայտնի է 18-րդ դարի առաջին կեսից։ Այս վայրերը հնագույն ժամանակներից բնակեցված են եղել, ինչի մասին են վկայում գյուղի մոտ հայտնաբերված Տրիպիլիայի մշակույթի բնակավայրի մնացորդները։ Երկին գյուղն ընդգրկված է եղել Կիևի նահանգի Զվենիգորոդի շրջանում, որը գտնվել է Զվենիգորոդկայի փոստային ճանապարհի վրա։ 1894 թվականի տվյալներով գյուղն ունեցել է 330 տնտեսություն և 2272 բնակիչ։ Գյուղի տարածքում եղել են գրանիտի և գնեյսի արդյունահանման քարհանքեր։ 1923 թվականից գյուղը գտնվել է Ուկրաինական ԽՍՀ Կիևի մարզի Զվենիգորոդի շրջանում, հետո՝ Չերկասիի մարզի Կատերինոպոլի շրջանում։

Խորհրդային տարիներին այստեղ ստեղծվել է Սվերդլովի անվան կոլտնտեսություն, որտեղ մշակվել է 2,2 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Երկիից ռազմաճակատ է մեկնել 566 մարդ, որից 199-ը զոհվել է։ Երկի քաղաքի 293 բնակիչներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով։

1989 թվականի հունվարին բնակչությունը կազմել է 5618 մարդ[3], 2007 թվականի տվյալներով՝ 4 190 մարդ, 2013 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչությունը կազմել է 3972 մարդ[4]։

Տնտեսություն խմբագրել

Գյուղում կա հացաբուլկեղենի կոմբինատ, վերանորոգման, պահածոների և մանրացված քարերի գործարաններ, նավթային բազա, գրանիտի քարհանք։

Տրանսպորտ խմբագրել

Զվենիգորոդկա կայարանը գտնվում է Օդեսայի երկաթուղու Ցվետկովո-Խրիստինովկա գծի վրա։

Հայտնի մարդիկ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ուկրաինայի ռադայի կայքում համայնքների ցանկ, համայնքի տվյալներ։ (ուկր.)
  2. «""2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ուկրաինայի բնակչության քանակական տեղեկություններ"" ժողովածու, պատրաստված է Ուկրաինայի վիճակագրության պետական կոմիտեի կողմից». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին. (ուկր.)
  3. Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения союзных республик, их территориальных единиц, городских поселений и городских районов по полу
  4. «Чисельність наявного населення України на 1 січня 2013 року. Державна служба статистики України. Київ, 2013. стор.106» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել