Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան (փետրվարի 9, 1970[1], Արմավիր), Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 8-րդ գումարման պատգամավոր, թուրքագետ[2]։
Գեղամ Ազատի Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | 1970 թվականի սեպտեմբերի 2 |
Ծննդավայր | Արմավիր |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | թուրքագետ |
Աշխատանք | պատգամավոր |
Աշխատավայր | Ազգային ժողով |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Կենսագրություն խմբագրել
Գեղամ Մանուկյանը ծնվել է 1970 թվականի Փետրվարի 9-ին Հոկտեմբերյան քաղաքում։ 1993 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի արևւելագիտության ֆակուլտետի թուրքական բաժինը[3]։
2002-2004 թվականներին եղել է «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր 2004 թվականից– 2006 թվականը եղել է«Երկիր մեդիա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն, 2007 թվականից մինչև 2021 թվականը եղել է«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակա-քաղաքական հաղորդումների տնօրեն[4]։
Քաղաքական գործունեություն խմբագրել
Գեղամ Մանուկյանը 2006 թվականի մայիսի 22-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ցուցակով[5]։ 2021 թվականի հունիսի 20-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր Հայաստան դաշինքի կազմում[6]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=157&lang=eng
- ↑ «Գեղամ Մանուկյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում»
- ↑ «National Assembly of the Republic of Armenia»։ www.parliament.am։ Վերցված է 2021-11-04
- ↑ «Գեղամ Մանուկյան»։ Հայաստան Դաշինք։ Վերցված է 2021-08-01
- ↑ «Գեղամ Մանուկյանի էջը Աժ կայքում»։ www.parliament.am։ Վերցված է 2021-08-01
- ↑ «Հայտնի են խորհրդարան անցած պատգամավորների անունները»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2021-08-01