Էդուարդ Հարությունյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էդուարդ Շամիրի Հարությունյան (հուլիսի 21, 1929 - հուլիսի 12, 1996, Երևան), հայտնի տրամաբան և փիլիսոփա։ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի պրոֆեսոր։
Էդուարդ Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 21, 1929 |
Մահացել է | հուլիսի 12, 1996 (66 տարեկան) |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Հարթավայրային Արցախում (Գանձակ), 1953 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հոգեբանության, տրամաբանության և հայոց լեզվի բաժինը, իսկ 1954 թվականին Մոսկվայի համալսարանի հասարակագիտական առարկաների դասախոսների պատրաստման դասընթացները։
Զբաղվել է գիտական և մանկավարժական աշխատանքով։ Երկար տարիներ զբաղեցրել է ԵՊՀ նախապատրաստական ֆակուլտետի դեկանի պաշտոնը։
Նրա գրչին են պատկանում ավելի քան երեսուն գիտական աշխատություններ՝ մենագրություններ, գրքույկներ, ուսումնական ձեռնարկներ, հոդվածներ, այդ թվում «Հայ փիլիսոփայական միտքը XIX դարի առաջին կեսին» - 1965 թ., «Դեդուկտիվ տրամաբանության տեսության հարցեր» - 1972 թ., «Տրամաբանության փիլիսոփայություն (ուրվագծեր դասական շրջանի քննական վերլուծության)» - 1979 թ., և այլն։
Արտաքին հղումներ
խմբագրել