Համլետ Դավթյան
հայ հրապարակախոս, պատմաբան
Համլետ Կարապետի Դավթյան (1955, Երևան), հայ պատմաբան, հրապարակախոս։
Համլետ Դավթյան | |
---|---|
Ծնվել է | 1955 |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | պատմաբան և հրապարակախոս |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1955 թվականին Երևանում[1]։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը։
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Վրացագիտության հայկական կենտրոնի գիտաշխատող է։
Եղել է մի շարք թերթերի (մասնավորապես՝ առաջին «Երկիր» օրաթերթի) գլխավոր խմբագիր։
Գրել է հրապարակախոսական-քննական ուսումնասիրություններ ու հոդվածներ, որոնք տպագրվել են Հայաստանի և Սփյուռքի մամուլում։
Առավելևս ճանաչվածություն է ձեռք բերել «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» գրքի հրատարակությունից հետո[1]։
Աշխատություններ խմբագրել
- Համլետ Դավթյան, Հայոց պատմական հնարավորությունները VI-VIII դարերում, Երևան, «Նոյյան Տապան», 2010 — 316 էջ։
- Համլետ Դավթյան, Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը (խմբ. Անահիտ Հակոբյան), Երևան, «Գասպրինտ», 2012 — 440 էջ. — 1000 հատ։
- Համլետ Դավթյան, Գևորգ Դավթյան, Նո՞ւյնն են արդյոք իբերները, քարթվելները և վրացիները. զուտ վրացական հավակնություններ, Երևան, «ԴԱԼԼ», 2014 — 140 էջ, ISBN 978-9939-821-12-2։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-27-ին։ Վերցված է 2015-10-03