Սպարտակ Սեյրանյան
Սպարտակ Արմենակի Սեյրանյան (մայիսի 23, 1963, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական-հասարակական գործիչ։
Սպարտակ Արմենակի Սեյրանյան | |||
| |||
---|---|---|---|
հունիս 2, 2008 - մայիս 12, 2009 | |||
Նախորդող | Լևոն Մկրտչյան | ||
Հաջորդող | Արմեն Աշոտյան | ||
Կուսակցություն՝ | ՀՅԴ | ||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան (1986) | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և պատմաբան | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | մայիսի 23, 1963 (61 տարեկան) | ||
Ծննդավայր | Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | Հայաստան |
Կենսագրություն
խմբագրել1986 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, ստացել պատմաբանի, պատմության և հասարակագիտության ուսուցչի որակավորում։ 1980-1981 թվականներին աշխատել է «Երազ» գործարանում, 1986-1989 թվականներին՝ Հայաստանի Ազգագրության պետական թանգարանի գիտաշխատող, 1993-1997 թվականներին` «Ազգային հարցի և գենոցիդի ուսումնասիրման կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, 1997-2001 թվականներին`«Հայոց աշխարհ» օրաթերթի լրագրող և փոխխմբագիր։ 2001-2006 թվականներին աշխատել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում, 2004-2006 թվականներին՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ «Երկիր» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր։
2006 թվականի հունիսի 14-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ Եղել է ԱԺ պաշտպանություն, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՅԴ խմբակցության անդամ է, ՀՅԴ անդամ[1]։ 2008 թվականի հունիսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար[2]։
2009 թվականի մայիսի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնից[3]՝ իշխանական կոալիցիայից ՀՅԴ դուրս գալու կապակցությամբ։
Նախորդող Լևոն Մկրտչյան |
ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյան 2 հունիսի 2008 - 12 մայիսի 2009 |
Հաջորդող Արմեն Աշոտյան |