Երկան (Խոզաթի գավառակ)
Երկան (թուրքերեն՝ Geçimli, զազակի՝ Ergane), գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խոզաթի գավառակում։ Գտնվում էր Խոզաթ գյուղաքաղաքից փոքր-ինչ հարավ, Խոզաթ գետի ձախ ափին։
Գյուղ | ||
---|---|---|
Երկան | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Խոզաթի գավառակ | |
Այլ անվանումներ | Երկան Ընկուզիկ, Երկան Ընկույզ, Երկան Կուզիկ, Էրգեն, Ընկըզիկ, Ընկուզակ, Ընկուզիկ | |
Բնակչություն | 109 մարդ (2008) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), Զազա | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 428 | |
Փոստային ինդեքս | 62400 | |
Փոստային ինդեքսներ | 62400 | |
Ավտոմոբիլային կոդ | 62 | |
|
Պատմություն
խմբագրելԳյուղն ավերվել է, իսկ հայերը արտաքսվել են 1915-1918 թվականների Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
խմբագրելXIX դարի վերջերին ուներ 35 տուն հայ և քուրդ բնակիչ։ Ներկայում գյուղում բնակվում է 109 մարդ (2008), հիմնականում զազաներ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԵրկանում էր գտնվում Երկան կամ Երկան Ընկույզի Ս. Կարապետի վանքը։ Վանական համալիրի մեջ էին մտնում Ս. Աստվածածին և Ս. Կարապետ հոյակապ եկեղեցիները։ XX դարի կեսերին վանքից պահպանվել էր միայն ավերակներ։
Գյուղում և նրա մոտակայքում գտնվում են Սուրբ Աստվածածին, Սուրբ Թորոս և Սուրբ Հարություն եկեղեցիները։ Ս. Հարություն եկեղեցու պատի վրա մինչև 1915 թվականը կար երկաթագիր արձանագրություն՝ 975 թիվ։ Այն վերականգվել է 1430-ական թվականներին Առաքել Բաղիշեցու ջանքերով[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 31
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն