Սուրբ Հարություն եկեղեցի (Երկան)

Սուրբ Հարություն (առավել հայտնի որպես Երկանի եկեղեցի), 975 թվականին կառուցված հայկական եկեղեցի Արևմտյան Հայաստանի, Խարբերդի վիլայեթի Դերսիմի գավառի Երկան (Երկան) գյուղում, որը ներկայումս կոչվում է Գեչիմլի։ Այն համարվում է Դերսիմի ամենամեծ ու հին հայկական եկեղեցիներից մեկը[1]։ Հայոց ցեղասպանության ժամանակ Երկանի վերջին քահանան հրկիզվել և սպանվել է հենց եկեղեցում։ Սուրբ Հարությունը չի գործել 1915 թվականից ի վեր[2]։

Սուրբ Հարություն եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԵրկան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Համաձայն եկեղեցու պատի վրայի արձանագրության, այն կառուցվել է 975 թվականին՝ ի հիշատակ Մարիամ Աստվածածնի։ Եկեղեցին վերականգվել է 1430-ական թվականներին Առաքել Բաղիշեցու ջանքերով[3]։ Եկեղեցում է գտնվում մի կնոջ գերեզման, ով գյուղի վերջին հայ բնակիչներից էր և ջանք է գործադրել պահպանել այն[4]։

1915 թվականին եկեղեցու վերջին քահանայի սպանությունից հետո Երկանի անունը փոխվեց Էրգենի, իսկ 1950-ից հետո՝ Գեչիմլի։ 20-րդ դարի երկրորդ կեսին փլուզվել է եկեղեցու տանիքը, ապա սկսել են փլվել պատերը։ Երկանի եկեղեցին պարբերաբար ենթարկվում է բնակիչների՝ քուրդ և զազա ալևի գանձագողերի հարձակումներին[5]։ Եկեղեցուն վնասել են նաև պատերին նկարելն ու գրելը։

2012 թվականին Էրզրումի մշակութային ժառանգության պահպանության խորհուրդը ընդունել է եկեղեցու պահպանման անհրաժեշտության վերաբերյալ Թունջելիի նահանգի մշակույթի և տուրիզմի վարչության ներկայացրած դիմումը, սակայն մինչ օրս եկեղեցու պահպանման կամ վերակառուցմանն ուղղված որևէ աշխատանք չի կատարվել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Kiliseler». tunceli.ktb.gov.tr. Վերցված է 2024 թ․ փետրվարի 18-ին.
  2. «Տերսիմի ամենամեծ հայկական եկեղեցին աւերակի է վերածուել». horizonweekly.ca. 2021 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2024 թ․ փետրվարի 18-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 31
  4. «FIRAT'I KEŞFET | Tunceli». www.firatikesfet.com. Վերցված է 2024 թ․ փետրվարի 18-ին.
  5. «Դերսիմում Երկանի հայկական եկեղեցին գտնվում է ոչնչացման եզրին (լուսանկարներ)». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 18-ին.