Խոզաթ, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Դերսիմ լեռնաստանի արևմտյան մասում, Արածանիի աջակողմյան վտակներիի աջ օժանդակներից մեկի ակունքի շրջանում, Խարբերդից մոտ 42 կմ հյուսիս։ Հնում կոչվել է Խոզան։ Ոմանց մոտ համարվել է ավան, գյուղաքաղաք, իսկ ոմանց մոտ էլ քաղաք։

Գյուղաքաղաք
Խոզաթ
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԽոզաթի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն10584 մարդ (1915)
Ազգային կազմՀայեր, քրդեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Խոզաթ (Թուրքիա)##
Խոզաթ (Թուրքիա)

Բնակչություն խմբագրել

Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Խոզաթը հիմնականում հայաբնակ գյուղաքաղաք էր։ Այստեղի հայերի մի մասը տեղացի էր, իսկ մյուս մասը եկել էր Խարբերդից, Արաբկիրից, Ակնից, Չմշկածագից։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ քաղաքն ուներ 8640 հայ և 1944 քուրդ բնակիչ։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում մասամբ բնաջնջվեցին և մասամբ էլ բռնի տեղահանվեցին այստեղի հայերը։ Ներկայումս կան միայն մի քանի հայ ընտանիքներ, մնացած բնակչությունը հիմնականում քրդեր են։

Տնտեսություն խմբագրել

Հայերն զբաղվում էին առևտրով, արհեստներով, երկրագործությամբ և այգեգործությամբ։ Քրդերի հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր։ Գավառից և նրա սահմաններից դուրս հայտնի էին Խոզաթի բուրդը, գորգերը, մրգերը, հատկապես ընկույզը։ XIX դարի 80-ական թվականներին ուներ մոտ 50 խանութ ու կրպակ, մի քանի տասնյակ արհեստանոցներ, շուկա։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Հայերն ունեին 2 եկեղեցի, որոնցից մեկը փայտաշեն ս. Փրկիչ անունով, իսկ մյուսը քարակերտ ս. Գևորգ անունով։ Գյուղաքաղաքում գործում էր հայկական ուսումնարանը, որն ուներ 70-80 աշակերտ։ Գյուղաքաղաքի շրջակայքում կան 6 եկեղեցու ավերակներ, որոնք ցույց են տալիս, թե Խոզաթը անցյալում ավելի շեն ու խոշոր է եղել։

Աղբյուրներ խմբագրել

  • Թ. Խ. Հակոբյան (1987)։ Պատմական Հայաստանի քաղաքները։ Երևան։ «Հայաստան», էջ 146-147։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 66