Երկաթգիծ (կտավ)

Էդուարդ Մանեի նկար

Երկաթգիծ (ֆր.՝ Le chemin de fer, անգլ.՝ The Railway), ֆրանսիացի գեղանկարիչ Էդուարդ Մանեի կտավը՝ նկարված 1872-1873 թվականներին, հայտնի է նաև «Սեն Լազարի երկաթուղի» անունով։ Գտնվում է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում։ Նկարի չափերն են 93,3×111,5սմ[3][4]։

Երկաթգիծ
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Մանե
տարի1873[1]
բարձրություն93,3 ± 0,1 սանտիմետր
լայնություն111,5 ± 0,1 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էԱրվեստի ազգային պատկերասրահ
հավաքածուԱրվեստի ազգային պատկերասրահ
Արվեստի ազգային պատկերասրահի կայքը
Ծանոթագրություններ
 Le Chemin de fer by Édouard Manet Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1874 թվականի Փարիզյան սալոնին Մանեն ներկայացված էր երեք աշխատանքներով՝ «Երկաթգիծ», «Ծիծեռնակներ», «Դիմակահանդես»[5]։ Վերջին երկուսը ժյուրին մերժում է, և սալոնին ներկայացվում է միայն «Երկաթուղի» կտավը[6]։ Շուտով այն վաճառվում է օպերայի ֆրանսիացի երգիչ և նկարների հավաքորդ Ժան-Բատիստ Ֆորին (Jean-Baptiste Faure)[3]:

1881 թվականին նկարը 5.400 ֆրանկով գնել է ֆրանսիացի նշանավոր հավաքորդ Պոլ-Դյուրան Ռյուելը (Paul Durand-Ruel)։ 1898 թվականին նկարը վաճառվել է նյույորքցի ձեռնարկատեր Հենրի Օսբորն Հեվեմայերին (Henry Osborne Havemeyer) և իր կնոջը։ Հեվեմայերի մահից հետո՝ 1907 թվականին, նկարը մնում է նրա կնոջը, իսկ նրա մահից հետո՝ որդուն՝ Հորաս Հեվեմայերին։ 1956 թվականին, կտակի համաձայն, կտավը փոխանցվում է Արվեստի ազգային պատկերասրահին[3]։

Նկարագրություն խմբագրել

Գործողությունը կատարվում է չուգունե ցանկապատի մոտ, որը բաժանում է քաղաքային փողոցը երկաթուղու գծերից։ Ձախում պատկերված է երիտասարդ կին՝ նստած ցանկապատի եզրաքարին։ Նա բռնել է բացված գիրք, իսկ ծնկների մոտ տեղավորվել է փոքրիկ շնիկ։ Կնոջ հայացքն ուղղված է ուղիղ նկարին նայողին. կարծես ինչ-որ մեկը հենց այդ պահին ձայն է տվել նրան։ Կնոջ կողքին նկարին նայողին մեջքով կանգնած է փոքրիկ աղջիկ, որը ցանկապատերի ճաղերից նայում է երկաթուղու գծերին՝ ցանկանալով ծխի միջից տեսնել անցնող գնացքը։ Ինչպես Մանեի այլ կտավներ, պատկերված տեսարանը ներկայացնում է և՛ իրական կյանքից կտրված պահ, և՛ կնոջ դիմանկար, և՛ ժանրային տեսարան[7]։

Նստած կնոջ բնորդը Վիկտորինա Մյորանն է՝ Մանեի սիրած բնորդը, ում նկարիչը պատկերել է նաև «Օլիմպիա», «Նախաճաշ խոտի վրա» կտավներում[8]։ Ենթադրվում է, որ կանգնած աղջկա նախատիպը Մանեի ընկեր, բանկիր Ալֆոնս Հիրշի (Alphonse Hirsch) աղջիկն է[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.nga.gov/collection/art-object-page.43624.html
  2. 2,0 2,1 https://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.43624.html
  3. 3,0 3,1 3,2 «Manet, Edouard — The Railway, 1873» (HTML). National Gallery of Art. Վերցված է 04.12.2013-ին.
  4. «The Railway, oil on canvas by Édouard Manet, 1873». Encyclopædia Britannica — www.britannica.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 04.12.2013-ին.
  5. Анри Перрюшо Эдуард Мане (серия «Жизнь замечательных людей»). — Москва: Молодая гвардия, 1976.
  6. «Manet Dossier: Chronology». Musée d’Orsay — www.musee-orsay.fr. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 04.12.2013-ին.
  7. М. Гордеева Эдуард Мане (Великие художники, том 27). — Москва: Директ-Медиа и Կոմսոմոլսկայա պրավդա, 2010. — ISBN 978-5-87107-200-4
  8. Kathryn Hughes (25 января 2013). «Manet's forgotten muse: Victorine Meurent» (HTML). The Telegraph — www.telegraph.co.uk. Վերցված է 04.12.2013-ին.
  9. James H. Rubin Manet's Silence and the Poetics of Bouquets. — Cambridge, Massachussets: Harvard University Press, 1994. — С. 79. — 256 с. — ISBN 978-0-67454-802-2

Արտաքին հղումներ խմբագրել