Երեք խոզուկներ (մուլտֆիլմ, 1933)
Երեք խոզուկներ (անգլ.՝ Three Little Pigs), կարճամետրաժ մուլտֆիլմը հեռարձակվել է 1933 թվականի ապրիլի 27-ին «Silly Symphonies» «Walt Disney Studios» սերիաներով United Artists դիստրիբյուտորի միջոցով։ Մուլտֆիլմը 1994 թվականին անիմացիայի պատմաբան Աջերի Բեկոնի կազմած 50 լավագույն մուլտֆիմերի ցանկում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։ Մուլտֆիլմի նկարիչ-անիմատորն է Արտ Բեբբիտը։
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ, նկարված անիմացիոն ֆիլմ և երաժշտական ֆիլմ |
Կերպարներ | երեք խոզուկներ և Big Bad Wolf? |
Շարքի մասն է | Silly Symphonies |
Ռեժիսոր | Բերթ Ջիլեթ[1][2] |
Հնչյունավորում | Mary Moder?[2], Dorothy Compton?[2], Պինտո Կոլվիգ[2] և Բիլլի Բլեթչեր[2] |
Պրոդյուսեր | Ուոլթ Դիսնեյ[2] |
Երաժշտություն | Ֆրենկ Չերչիլ[1] |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Ուոլթ Դիսնեյ ընկերություն[2] |
Դիստրիբյուտոր | United Artists[2] և Դիսնեյ+ |
Տևողություն | 8 րոպե |
Շարք | Silly Symphonies |
Թվական | մայիսի 27, 1933[1][2] |
Առաջադրում | Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար[2] |
Պարգևներ | |
Բյուջե | 15 720 $ |
Շահույթ | 250 000 $ |
movies.disney.com/disney-animation-collection-volume-2-three-little-pigs |
Սյուժե
խմբագրելԵրեք եղբայրներն սեփական տներ են կառուցում են աղյուսից, փայտից և ծղոտից։ Նրանք բոլորը նվագում են տարբեր երաժշտական գործիքների վրա․ Նիֆ-Նիֆը՝ ֆլեյտայի, Նաֆ-Նաֆը՝ ջութակի, իսկ Նոֆ-Նոֆը՝ դաշնամուրի։ Առաջին երկուսն իրենց տները կառուցում են հեշտությամբ, ինչից հետո ողջ օրը հանգստանում են և պարում։ Երրորդը՝ Նոֆ-Նոֆը (անգլ.՝ Practical Pig, Գործնական խոզուկ), աշխատում է ամբողջ օրը՝ կառուցելով ամուր աղյուսե տուն, բայց եղբայրները ծիծաղում են նրա վրա։ Նա նախազգուշացնում է, որ եթե նրանք ավելի լավ տներ չկառուցեն, Գորշ Գայլը կբռնի նրանց։ Նաֆ-Նաֆը (անգլ.՝ Fiddler Pig, Ջութակահար Խոզուկ) և Նիֆ-Նիֆը (անգլ.՝ Fifer Pig, Ֆլեյտահար Խոզուկ) ուշադրություն չեն դարձնում իրենց եղբոր ասածի վրա և շարունակում են երգել «Մենք չենք վախենում գորշ գայլից» երգը (անգլ.՝ «Who’s afraid of big bad wolf?»)։
Մի անգամ մեծ, չար Գայլը (անգլ.՝ «Big Bad Wolf», մեծ վատ գայլ) իսկապես գալիս է և փչելով քանդում ծղոտե տունը։ Ֆլեյտահարը փախչում է դեպի փայտե տուն՝ եղբոր մոտ։ Գայլը ձևացնում է, որ հանձնվում է և հեռանում, բայց վերադառնում է անմեղ գառի արտաքինով։ Խոզուկները նրան չեն հավատում, ինչից հետո գայլը փչելով քանդում է փայտե տունը։ Այդ ժամանակ երեք խոզուկները հավաքվում են աղյուսե տան մեջ։ Գայլը ձևանում է խոզանակներ վաճառող և փորձում փչել գայլադիմացկուն աղյուսե տունը, բայց նրա մոտ չի ստացվում։ Վերջապես նա փորձում է տուն մտնել ծխնելույզից, բայց Նոֆ-Նոֆը բացում է եռացող ջրով լցված կաթսայի կափարիչը, որտեղ ավելացնում է բեևեկնախեժ և գայլն ընկնում է ուղիղ կաթսայի մեջ։ Ցավից կաղկանձելով՝ գայլը փախչում է, իսկ խոզուկները կրկին երգում են «Մենք չենք վախենում գորշ գայլից»։ Այդ ժամանակ Նոֆ-Նոֆը թակում է, նրա երկու եղբայրները որոշում են, որ գայլը վերադարձել է և թաքնվում են մահճակալի տակ։
Հնչյունավորում
խմբագրելԳործող անձ | Սկզբնական հնչյունավորում | Ռուսական կրկնօրինակ | Կենդանիների տեսակը |
---|---|---|---|
Գայլ | Բիլլի Բլետչեր | Ալեքսեյ Գուրև | Գայլ |
Գործնական խոզուկ (Նուֆ-Նուֆ) | Պինտո Քոլվիգ | Անդրեյ Մատվեև | Խոզուկ |
Խոզուկ-ջութակահար (Նաֆ-Նաֆ) | Մերի Մոդեր | Օլգա Բելյավսկայա | Խոզուկ |
Խոզուկ-ֆլեյտահար (Նիֆ-Նիֆ) | Դորոտի Քոմփտոն | Օլգա Բելյավսկայա | Խոզուկ |
Մրցանակներ
խմբագրել- 1933 — «Օսկար» մրցանակ լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար
- 1934 — ոսկե մեդալ Վենետիկում՝ Կինոլոգիական միջազգային ֆեդերացիայում, Ուոլթ Դիսնեյին՝ լավագույն մուլտիպլիկացիոն ռեժիսուրայի համար
- 1994 — մտցվել է 50 մեծագույն մուլֆիլմների 11-րդ համարի տակ
- 2007 — մտցվել է Ազգային ֆիլմերի ցանկի մեջ
Այլ
խմբագրել- Մուլտֆիլմից հետո «Մենք չենք վախենում գորշ գայլից» («Who’s afraid of the big bad wolf?») երգը դարձել է հանրամատչելի։
- Աղյուսե տան մեջ կախված են նախնիների նկարները։ Առաջինում՝ մայր խոզը վեց խոզուկներով, երկրորդում՝ հայրը նրբերշիկների տեսքով, երրորդում նույնպես հայրն է, բայց խոզապուխտի տեսքով։
- Նոֆ-Նոֆի տունը կառուցվել է գայլադիմացկուն շաղախից (wolf proof cement) և ներկից (wolf proof paint)։ Այդպես էր գրված շինանյութերի վրա։
- Գորշ Գայլը հայտվում է «Mickey’s Polo team» ֆիլմում որպես գործող անձերից մեկը։ Դահլիճում նստած են նաև Երեք Խոզուկները։
Պրիմերա
խմբագրել- ԱՄՆ — 1933 թվականի մայիսի 27-ին ԱՄՆ-ում[4] կայացել է համաշխարհային պրեմիերան։
- Ֆինլանդիա — ֆիլմի եվրոպական պրեմերիան կայացել է 1934 թվականի ապրիլի 1-ին Հելսինկի[4] քաղաքում։
- Իտալիա — 1934 թվականի օգոստոսին երկրորդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ֆիլմը ցուցադրվել է Վենետիկում[5]։
- ՍՍՀՄ — 1936 թվականից[6] սովետական կինովարձույթում է։
Տես նաև
խմբագրել- Blitz Wolf — Տեքս Էյբերի 1942 թվականի Երեք խոզուկների և Սլիկայի մասին մուլտֆիլմը (գայլ Ադոլֆի պատկերով)։
- Պոլկա երեք խոզուկների համար —1943 թվականի մուլտֆիլմ Merrie Melodies շարքից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 INDUCKS(բազմ․) — 1994.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Big Cartoon DataBase — 1998.
- ↑ Smith D. Academy Awards // Disney A to Z: The Official Encyclopedia — 1996.
- ↑ 4,0 4,1 IMDb-Release Info(անգլ.)
- ↑ опубликовано: «Кино и время» (бюллетень, выпуск второй), Справочник по международным кинофестивалям (1932-1960), Книга первая, М., Госфильмофонд СССР, 1962, стр. 74-84
- ↑ опубликовано: «Кино и время» (бюллетень, выпуск второй), Справочник по международным кинофестивалям (1932-1960), Книга первая, М., Госфильмофонд СССР, 1962, стр. 80.
Արտաքին հղումներ
խմբագրել- Три поросёнка (ռուս.)
- Три поросёнка (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեք խոզուկներ (մուլտֆիլմ, 1933)» հոդվածին։ |