«Երեք երաժիշտները» (ֆր.՝ Les trois musiciens), Պաբլո Պիկասոյի սինթետիկ կուբիզմի կտավներից։ Նկարել է կտավի վրա յուղաներկով 1921 թվականին։ Գտնվում է Ժամանակակից արվեստի թանգարանում (Նյու Յորք)[1]։

Երեք երաժիշտները
ֆր.՝ Les trois musiciens
տեսակնկարների շարք
նկարիչՊաբլո Պիկասո
տարի1921 թվական
բարձրություն20.7
լայնություն22.9
ուղղությունկուբիզմ
գտնվում էԺամանակակից արվեստի թանգարան (Նյու Յորք)
քաղաքԱՄՆ
Ծանոթագրություններ

1921 թվականի ամռանը Պիկասոն Ֆոնտենբլոյում պատկերում է կտավի երկու տարբերակ։ Դրանցից մեկը գտնվում է ԱՄՆ-ի Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանում[2], իսկ մյուսը գտնվում է Նյու Յորքում։

Կտավում պատկերված են կոմեդիա դել'արտեի կերպարներից։ Սեղանի շուրջը՝ ձախից, նստել է դիմակավորված Պիերոն։ Նա կլառնետ է նվագում։ Կենտրոնում Առլեկինն է, ով նվագում է կիթառ։ Աջ կողմում սև գլխարկով երգում է վանականը։ Վանականը ձեռքին նոտաներ ունի պահած։ Ենթադրվում է, որ այս աշխատանքում նկարիչը պատկերել է իրեն և իր ընկերներին[3].: Առլեկինը Պիկասոյի ինքնադիմանկարն է։ 20-րդ դարասկզբից նկարիչն իրեն հաճախ էր պատկերացնում այդ կերպարում։ Պիերոյի կերպարում, որ կլառնետ է նվագում, Գիյոմ Ապոլիներն է, ով մահացել է 1918 թվականին Իսպանական գրիպից։ Կլառնետը Ապոլիների համար խորհրդանշում է ծխախոտը։ Վանականի կերպարը կապվում է Մաքս Ժակոբի անվան հետ։ 1915 թվականին Մաքս Ժակոբսը հուդիզմից կաթոլիկության է անցել, իսկ Պաբլո Պիկասոն դարձել է նրա կնքահայրը։ Սակայն վերջին տարիներին նրանք հեռացել են միմյանցից։ Նկարում գրեթե աննկատ է շունը։ Սեղանի տակից երևում են նրա թաթերը, գլուխը և սուր պոչը։ Ամենապայծառ գույները կենտրոնացված են կոմպոզիցիայի կենտրոնում։ Նրանց շրջապատում են մուգ գույները՝ ստեղծելով մռայլ և առեղծվածային մթնոլորտ։

«Երեք երաժիշտները» սինթետիկ կուբիզմի ոճով վերջին խոշոր կտավն է։ 1949 թվականից կտավը մշտական հավաքածուի մասն է կազմում Ժամանակակից արվեստի թանգարանում (Նյու Յորք)։ Այն թանգարանին է փոխանցել Սողոմոն Գուգենհայմի թանգարանի հիմնադրամը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Pablo Picasso. Three Musicians. Fontainebleau, summer 1921». MoMA. Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.
  2. «Three Musicians». Philadelphia Museum of Art. Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.
  3. «Matisse and Picasso: The Story of Their Rivalry and Friendship». Books. Google.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.