«Երեք եղբայր» (հինդի՝ त्रिमू्र्ति, Trimurti), հնդկական ֆիլմ, որի ռեժիսորը հանդիսանում է Մոկուլ Անանդը։ Ֆիլմը թողարկվել է 1995 թվականի դեկտեմբերի 22-ին։ Գլխավոր դերակատարներն են Անիլ Կապուրը, Ջեքի Շրոֆը և Շահրուխ Խանը։ Վարձույթի ժամանակ պատկերը այդքան էլ հաջողված չի եղել։ Համարվում է ռեժիսոր Մուկուլ Անանդի վերջին ավարտած ֆիլմը։ Վերջինս մահացել է «Dus» ֆիլմի նկարահանումների ժամանակ։

Երեք եղբայր
հինդի՝ त्रिमूर्ति
Երկիր Հնդկաստան
Ժանրդրամա[1]
Թվական1995
Լեզուհինդի
ՌեժիսորՄուկուլ Անանդ
ՊրոդյուսերՍուբհաշ Գհաի
Սցենարի հեղինակԿադեր Խան
ԴերակատարներԱնիլ Կապուր, Ջեքի Շրոֆ, Շախրուխ Խան, Gautami Tadimalla?, Սաիդ Ջաֆրի և Հիմանի Շիվպուրի
ՕպերատորԱշոկ Մեհտա
ԵրաժշտությունԼաքսմիկանտ-Պյարելալ
Տևողություն135 րոպե

Սյուժե խմբագրել

Սատյադևի Սինգխը ազնիվ ոստիկանության սպա էր և հանդիսանում էր Շակտինի և Անանդանի մայրը։ Այնպես է ստացվում, որ նա սպանության կեղծ մեղադրանքով հայտնվում է բանտում, որտեղ էլ ծննդաբերում է իր երրորդ տղային՝ Ռոմիին։ Իր նորածին որդուն լավ ապագա ցանկանալով, Սատյադևին նրան հանձնում է ավագ եղբայրների խնամքին։ Այնուամենայնիվ կյանքի մասին իրենց ունեցած պատկերացումներով տղաները տարբերվում էին միմյանցից։ Շակտին փորձում է իր եղբայրներին անկեղծ դաստիարակել։ Այդ նույն ժամանակ Անանդան պնդում է, որ հնարավոր չէ ապրել առանց խարդախությունների և գողությունների։ Եղբոր հետ կռվից հետո նա հեռանում է տնից։ Շատ տարիներ անց ճակատագրի բերումով եղբայրները հանդիպում են...

Դերերում խմբագրել

  • Անիլ Կապուր՝ Անադ Սինգխ
  • Ջեքի Շրոֆ՝ Շակտի Սինգխ
  • Շահրուխ Խան՝ Ռոմի Սինգխ
  • Սաիդ Ջաֆրի՝ Բհանուվալա, Սատյադևիի եղբայրը
  • Պրիյա Տենդուլկար՝ Սատյադևի Սինգխ, Շակտիի, Անանդայի և Ռոմի մայրը
  • Մոհան Ագաշե՝Կհոկխա Սինգխ
  • Տիննու Անանդ՝ Հիմիանտ Սինգխ
  • Խիմանի Շիվպուրի՝ Ջանկի Սինգխ
  • Գաուտամի Տադիմալլա՝ Ջոտի
  • Անջալի Ջախտար՝ Ռադխա Չաուդխարի

Երգեր խմբագրել

# ԱնվանումԿատարողներ Տևողություն
1. «Very Good Very Bad»  Վինոդ Ռատխոդ Ուդիտ Նարայան 06:23
2. «Very Good Very Bad»  առանց վոկալ 06:23
3. «Sadiyan Saal»  Ուդիտ Նարայան, Ալկա Յագնիկ 08:09
4. «Mujhe Pyar Karo»  Վինոդ Ռատխոդ, Մանհար Ուդխաս, Ալկա Յագնիկ 07:21
5. «Mujhe Pyar Karo»  առանց վոկալ 07:20
6. «Mata Mata»  Վինոդ Ռատխոդ, Կավիտա Կրիշնամուրտի 07:39
7. «Bol Bol Bol»  Ուդիտ Նարայան, Սուդեշ Բհոնսլե, Իլա Արուն 07:55
8. «Ae Ri Sakhi»  Կավիտա Կրիշնամուրտի 05:28

Անվանակարգեր խմբագրել

  • Անվանակարգ՝ Filmfare Award երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար՝ Անիլ Կապուրը[2]։
  • Անվանակարգ՝ Filmfare Award ամենաբացասական դերի համար՝ Մոհան Ագաշեն[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0114726/
  2. 2,0 2,1 Номинанты Արխիվացված 2019-01-21 Wayback Machine и лауреаты Արխիվացված 2012-07-09 archive.today(անգլ.) 41-й церемонии награждения (за работы 1995 года) на официальном сайте премии.