Երեք վիշապների ամրոց (կատ.՝ Castell dels Tres Dragons, իսպ.՝ Castillo de los Tres Dragones), մոդեռն ոճով կառուցված շենք Բարսելոնայում (Իսպանիա)։ Ամրոցի հեղինակն է Լյուիս Դոմենեկ ի Մոնտաները, որը կառուցել է այն 1887-1888 թվականներին՝ որպես սրճարան-ռեստորան Բարսելոնայի Համաշխարհային ցուցահանդեսի (1888) համար։ Անունը, հավանաբար, առաջացել է 1865 թվականին Ֆրեդերիկ Սոլերի համանուն պիեսից։

Երեք վիշապների ամրոց
Castillo de los Tres Dragones
Նկարագրություն
Տեսակռեստորան
ՏեղագրությունԲարսելոնա
Վարչական միավորSant Pere, Santa Caterina i la Ribera?
ԵրկիրԻսպանիա
Համալիրի մասԲարսելոնայի մոդեռնիստական կառույցների ցանկ
Կառուցված1888 թվական
ՃարտարապետԼյուիս Դոմենեկ ի Մոնտաներ
Ճարտարապետական ոճկատալոնյան մոդեռնիզմ և էկլեկտիկ ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 Castell dels Tres Dragons Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 

Այդ ժամանակ դա ցուցահանդեսի հիմնական շինություններից մեկն էր, և մինչ այդ Գեղարվեստի պալատը դադարել էր գոյություն ունենալ։ Այն գտնվում էր գլխավոր փողոցի վերջում։ Փողոցը սկիզբ էր առնում Բարսելոնայի հաղթակամարից և շարունակվում էր մինչև Սյուտադելի զբոսայգի։ Աշխատանքները սկսվեցին 1887 թվականի սեպտեմբերին, ապա հետաձգվեցին, ուստի, ապրիլի 8-ին՝ բացման օրը, այն դեռևս պատրաստ չէր, և բացումը հետաձգվեց մինչև օգոստոսի 17։ Այդ պատճառով Լյուիս Դոմենեկ ի Մոնտաները հրաժարվեց պատասխանատու ճարտարապետի պաշտոնից[1]։

Ցուցահանդեսի վերջում Դոմենեկն անցկացրեց ճարտարապետությանը վերաբերող արդյունաբերական արվեստի աշխատարան՝ համագործակցելով Անտոնի Մարիա Գալիսսա ի Թայթենի հետ։ Ավելի ուշ, այն նվիրված էր թանգարանային նպատակներին, որը պետք է լիներ պատմության, հնագիտության, կենսաբանության և բնական գիտությունների թանգարան։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ այն փակվեց, իսկ ֆրանսիական ավիացիայի ռմբակոծման արդյունքում խիստ տուժեց։ 1980-ական թվականներին վերականգնվել է ճարտարապետներ Քրիստիան Կիրիչիի, Պեպ Բոնետի և Կարլես Բասոյի կողմից[1]։ Մինչև 2010 թվականը Երեք վիշապների ամրոցում էր գտնվում Կատալոնիայի բնական գիտությունների թանգարանի կենդանաբանական հավաքածուները (կատ.՝ Museu Nacional de Ciències Naturals de Catalunya)։ Ապա դրանք տեղափոխվեցին Ֆորումի շենք[2]

Շինություն խմբագրել

Այն կառուցված է աղյուսով և երկաթի թիթեղով, և ամրոցաձև շենք է, որը պսակված է պարիսպներով։ Հատակը գրեթե քառակուսի է, անկյուններում կան չորս աշտարակներ, և երկկողմանի ճակատով անցնում են շրջագծեր։ Կառույցն ունի աղյուսից և երկաթից պատրաստված նորարարական թափանցիկ կառուցվածք։ Նման մի բան առաջարկել էր Հենդրիկ Պետրյուս Բեռլագեն Ամստերդամի ֆոնդային բորսայի նախագծում։

Ամրոցի յուրահատկությունը նաև ճերմակ կերամիկական սալիկներն են, որոնք շրջափակում են ճակատամասի վերին մասը։ Նրանց վրա կապույտով պատկերված են մարդին, բույսեր և կենդանիներ։ Այս դեկորատիվ սալիկների հեղինակներն են Անտոնիո Գալիիսը, Խոսե Լիմոնը, Պելիսերն ու Ալեքսանդր դե Ռիկերուն։ Հսկայական բացվածքները երբեմն զարդարում էին վիտրաժները, որոնք Անտոնի Ռիգլատի և Բլանշի աշխատանքներն էին։ Սակայն Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ ռմբակոծության արդյունքում դրանք վերացան։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Испания. Издательство «Вокруг света», 2008
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեք վիշապների ամրոց» հոդվածին։