Երեմի Խեսուս Պինո Սանտոս (իսպ.՝ Yeremi Jesús Pino Santos, հոկտեմբերի 20, 2002(2002-10-20), Լաս Պալմաս, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Վիլյառեալի» և Իսպանիայի հավաքականի վինգեր։

Երեմի Պինո
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 20, 2002(2002-10-20) (21 տարեկան)
Ծննդավայր Լաս Պալմաս, Իսպանիա
Հասակ 1,72 մետր
Դիրք կիսապաշտպան

Ֆուտբոլային կարիերա

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Երեմին բնիկ իսպանական Լաս Պալմաս քաղաքից է։ Ֆուտբոլ սկսել է խաղալ տեղի թիմում, 14 տարեկանում տեղափոխվել է «Ռոդա» թիմ, որտեղից հայտնվել է «Վիլյառեալի» երիտասարդական թիմում, թեև առաջարկ ուներ նաև «Բարսելոնայից»[1]։

2020 թվականի հունիսի 20-ին նա պայմանագիր է կնքել հիմնական թիմի հետ։ 2020 թվականի հոկտեմբերի 22-ին նշել է նորամուտը պրոֆեսիոնալ ֆուտբոլում 2020/2021 թվականների Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Սիվասփորի» դեմ խաղում, որտեղ փոխարինման է դուրս եկել 79-րդ րոպեին Ֆրանսիս Կոկլենի փոխարեն[2]։

Հավաքականում
խմբագրել

Երեմի Պինոն Իսպանիայի երիտասարդական հավաքականների խաղացող է։ Եղել է մինչև 18 տարեկանների հավաքականի ավագ[3]։ Մասնակցել է 2019 թվականի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությանը։ Նա մրցաշարում անցկացրել է 5 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։ Դրանցից բոլորում նա եղել է մեկնարկային կազմում։ Ազգային հավաքականի հետ նա հասել է կիսաեզրափակիչ, որտեղ նրանք պարտվել են հոլանդացի պատանիներին[4]։

Ձեռքբերումներ

խմբագրել
«Վիլյառեալ»
Իսպանիայի հավաքական


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Yéremi rechaza la oferta del Barça y ficha en el Villarreal» (իսպաներեն). laprovincia.es. 2020-10-24. Արխիվացված է օրիգինալից 2021-10-28-ին. Վերցված է 2020-10-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Villarreal - Sivasspor» (անգլերեն). Soccerway.com. 2020-10-24.
  3. «Yéremi rechaza la oferta del Barça y ficha en el Villarreal» (իսպաներեն). Официальный сайт ФК «Вильярреал». 2020-10-24. Արխիվացված է օրիգինալից 2020-10-31-ին. Վերցված է 2020-10-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Netherlands U-17 - Spain U-17» (անգլերեն). Soccerway.com. 2020-10-24. Արխիվացված է օրիգինալից 2019-12-18-ին. Վերցված է 2020-10-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)