Երբ Հարրին հանդիպում է Սեջալին

Երբ Հարրին հանդիպում է Սեջալին (հինդի՝ जब हैरी मेट सेजल; Jab Harry met Sejal), հնդկական ֆիլմ, որի ռեժիսորը հանդիսանում է Իմտիազ Ալին: Ֆիլմը թողարկվել է 2017 թվականի օգոստոսի 4-ին:

Picto infobox cinema.png
Երբ Հարրին հանդիպում է Սեջալին
जब हैरी मेट सेजल
ԵրկիրFlag of India.svg Հնդկաստան
Ժանրկինոկատակերգություն և մելոդրամա
Թվական2017 և մայիսի 10, 2018
Լեզուհինդի
ՌեժիսորImtiaz Ali?
ՊրոդյուսերԳաուրի Խան
Սցենարի հեղինակImtiaz Ali?
ԴերակատարներՇախրուխ Խան, Anushka Sharma? և Evelyn Sharma?
ՕպերատորK.U. Mohanan?
ԵրաժշտությունPritam Chakraborty?
ՄոնտաժAarti Bajaj?
Պատմվածքի վայրԵվրոպա
ԿինոընկերությունRed Chillies Entertainment?
Jab Harry Met Sejal Վիքիպահեստում

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմը ներկայացնում է Հարրիի և Սեջալի ճանապարհորդությունը ամբողջ Եվրոպայում: Սեջալի նշանդրեքի մատանու փնտրտուքների միջոցով Հարրին սկսում է ավելի լավ հասկանալ սերը և հարաբերությունները: Սեջալը բավականություն է ստանում Հարրիի հետ իրեն տրված ազատությունից և պաշտպանվածությունից:

Գլխավոր դերերումԽմբագրել

  • Շահրուխ Խան՝ Հարրի/ Հարինդեր Սինգխ Ներա
  • Անուշկա Շարմա՝ Սեջալ Շահ
  • Կավի Շաստրի՝ Ռուպեն, Սեջալի ամուսինը
  • Բյորն Ֆրայբերգ
  • Մատավիոուս Գեյլս
  • Բրյուս Հանթեր
  • Ատիլա Կերեկեշ
  • Քրիստինա Մերֆի
  • Դաքսեշ Պատել
  • Ռանա Ռանբիր
  • Չանդան Ռոյ Սանյալ՝ Գազ, ապօրինի ներգաղթյալ և հանցագործ

ՍաունդթրեքԽմբագրել

# ԱնվանումԿատարողներ Տևողություն
1. «Radha»  Սունիդխի Չաուխան, Շահիդ Մալյա 5:02
2. «Beech Beech Mein»  Արիջիտ Սինգխ, Շալմալի Կհոլգադե, Շեֆալի Ալվարես 3:26
3. «Safar»  Արիջիտ Սինգխ 6:05
4. «Butterfly»  Դև Նեգի, Սունիդխի Չաուխան, Աման Տրիկխա, Նուրան քույրեր 4:41
5. «Hawayein»  Արիջիտ Սինգխ 4:50
6. «Parinda»  Պարդիպ Սինգխ Շրան 3:12
7. «Ghar»  Մոհիտ Չաուխան, Նիկխիտա Գանդի 3:41
8. «Yaadon Mein»  Մուհամմեդ Իրֆան, Ջոնիտա Գանդի, Կուկա Ռոսետա, Արջուն Չանդի 5:35
9. «Raula»  Դիլջիտ Դոսանջ, Նիտի Մոհան 4:16
10. «Jee Ve Sohaneya»  Նուրան քույրեր 4:10
11. «Phurrr» (Film Version)Դիպլո, Պրիտամ, Մոհիտ Չաուխան, Տուշար Ջոշի 3:25
12. «Hawayein» (Film Version)Արիջիտ Սինգխ 5:07
13. «Parinda» (Search)Նիկխիիլ դե Սոուզա, Տոչի Ռայնա 4:16

ՔնադատությունԽմբագրել

Քննադատները ֆիլմը այնքան էլ բարձր չեն գնահատել: «Գալֆ նյուզ» թերթի լրագրող Մանջուշա Ռադհակրիշնան նշել է, որ ֆիլմը կարող է հետաքրքրել միայն Շախրուխի և Անուշկայի երկրպագուներին: Ուրիշները պետք է երկար մտածեն այդ ռոմանտիկ կատակերգությունը նայելու համար[1]: Քրիտիան Այերը գրել է, որ նա հետևել է բոլիվուդյան արտադրության հարյուրավոր անարժեք ֆիլմերի, և այդ ֆիլմը կարող է հիթ դառնալ միայն այն պատճառով, քանի որ այդ ֆիլմում խաղում է Խանը[2]: Bollywood Hungama կայքում ֆիլմը կոչվել է «կլիշեների և սխալների շարվածք, որոնք իջեցնում են ֆիլմի մակարդակը, շնորհիվ վատ սցենարի»[3]: Կինոքննադատ Ռաջիվ Մասանդը ավելացրել է, որ, չնայած դերասանների ջանքերին, հերոսների հարաբերությունները ընդունվում են խառնաշփոթ և անհետաքրքիր[4]: Իսկ Բհարջվաջ Ռանգան եզրակացրել է, որ «Իմտիազ Ալին, ստանալով իր ամենամեծ աստղը, ստեղծել է իր ամենահիասթափեցուցիչ ֆիլմը»[5]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Manjusha Radhakrishnan (2017-08-04)։ «Review: SRK rusty in 'Jab Harry Met Sejal'»։ Gulf News (անգլերեն)։ Վերցված է 2017-11-04 
  2. Christine Iyer (2017-08-05)։ «Review: Khan and Sharma don't exactly sizzle together in Jab Harry Met Sejal»։ National (անգլերեն)։ Վերցված է 2017-11-04 
  3. «Movie Review: Jab Harry Met Sejal» (անգլերեն)։ Bollywood Hungama։ 2017-08-04։ Վերցված է 2017-11-04 
  4. Rajeev Masand (2017-11-01)։ «Jab Harry Met Sejal Review: Both Shah Rukh Khan, Anushka Sharma Deserved A Better Film» (անգլերեն)։ News18.com։ Վերցված է 2017-11-04 
  5. Baradwaj Rangan (2017-08-04)։ «“Jab Harry Met Sejal”… Girl searches for ring, audience searches for Imtiaz Ali» (անգլերեն)։ Վերցված է 2017-11-04