Երայ Ալվարես

իսպանացի ֆուտբոլիստ

Երայ Ալվարես (իսպ.՝ Yeray Álvarez, հունվարի 24, 1995(1995-01-24)[1][2][3], Barakaldo, Գրան Բիլբաո, Բիսկայա, Բասկերի երկիր, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատլետիկ Բիլբաոյի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։

Երայ Ալվարես
Yeray Álvarez
Երայը Ատլետիկ Բիլբաոյի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Yeray Álvarez López
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 24, 1995(1995-01-24)[1][2][3] (29 տարեկան)
Ծննդավայր Barakaldo, Գրան Բիլբաո, Բիսկայա, Բասկերի երկիր, Իսպանիա
Հասակ 182 սմ
Քաշ 78 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ատլետիկ Բիլբաո
Համար 5
Պատանեկան կարիերա
2005-2007 Իսպանիա Բարակալդո
2007-2008 Իսպանիա Դանոկ Բատ
2008-2013 Իսպանիա Ատլետիկ Բիլբաո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2014 Իսպանիա Բասկոնիա 26 (0)
2014-2016 Իսպանիա Ատլետիկ Բիլբաո B 62 (1)
2016-ներկա Իսպանիա Ատլետիկ Բիլբաո 51 (0)
Ազգային հավաքական
2017 Իսպանիա Իսպանիա Մ21 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ փետրվարի 15-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ փետրվարի 15-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Ատլետիկ Բիլբաո խմբագրել

Երայը Ատլետիկ Բիլբաոյի ակադեմիայի սան է[5]։ Մինչև 2016-17 մրցաշրջանը նա հանդես եկավ ցածր դիվիզիոններում խաղացող Բասկոնիայի և Ատլետիկ Բիլբաո B-ի կազմում[6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի սեպտեմբերի 15-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Սասուոլոյի դեմ խաղում[7][8]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 18-ին՝ փոխարինման մտնելով Վալենսիայի դեմ խաղում[9][10]։ Դեկտեմբերի 23-ին Ատլետիկը հայտարարեց, որ Երայի մոտ հայտնաբերվել է ամորձու քաղցկեղ, և որ նա պետք է վիրահատվի 1 շաբաթ անց[11][12][13]։ Իսպանացին խաղադաշտ վերադարձավ ընդամենը 46 օր անց՝ 2017 թվականի փետրվարի 4-ին անցկացնելով Բարսելոնայի դեմ ամբողջ հանդիպումը[14][15]։ Փետրվարի 9-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը Բիլբաոյի հետ մինչև 2022 թվականը[16][17][18][19]։ Իր առաջին մրցաշրջանում Երայը անցկացրեց 35 հանդիպում՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ[20]։

2017 թվականի հունիսի 12-ին Երայի մոտ հայտնաբերվեցին քաղցկեղի հետ կապված որոշ անկանոնություններ, ինչի պատճառով նա ստիպված եղավ քիմիաբուժություն անցնել[21][22][23]։ 1 ամիս նա վերադարձավ ակումբի մարզական կենտրոն[24], որտեղ նրա թիմակիցները, որպես համերաշխության ժեստ, դիմավորեցին նրան սափրված գլուխներով[25][26][27]։ Իր վերջին հանդիպումից 259 օր անց, Երայը խաղադաշտ վերադարձավ 2018 թվականի փետրվարի 4-ին՝ Ժիրոնայի դեմ խաղում[28]՝ նախորդ վերադարձից ուղիղ 1 տարի անց[29][30]։ Տարօրինակ զուգադիպությամբ այդ օրը ամբողջ աշխարհում համարվում է Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը։ 2017-18 մրցաշրջանում Երայը անցկացրեց 12 հանդիպում[31]։

2018-19 մրցաշրջանում Երայը վերականգնեց իր դիրքը Ատլետիկի հիմնական կազմում։

Միջազգային կարիերա խմբագրել

Երայը ներկայացրել է Իսպանիան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում։ 2017 թվականին նա Մ21 հավաքականի կազմում պետք է մասնակցեր Եվրոպայի առաջնությանը, սակայն դուրս եկավ կազմից առողջական խնդիրների պատճառով[32][33][34]։

Իսպանիայի ազգային հավաքական Երայը առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի մայիսի 22-ին՝ Կոլումբիայի դեմ խաղի համար[35][36], սակայն այս խաղում խաղադաշտ դուրս չեկավ[37]։ 2018 թվականի հունիսին նա կրկին հրավիրվեց ազգային հավաքական՝ Շվեյցարիայի դեմ ընկերական խաղի համար[38][39][40], սակայն նորից չմասնակցեց այս հանդիպմանը[41][42]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի փետրվարի 15-ի դրությամբ[43]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բասկոնիա 2013–14 Տերսերա Դիվիզիոն 26 0 26 0
Ատլետիկ Բիլբաո B 2014–15 Սեգունդա Դիվիզիոն B 30 1 6 0 36 1
2015–16 Սեգունդա Դիվիզիոն 32 0 32 0
Ընդհանուր 62 1 0 0 0 0 6 0 68 1
Ատլետիկ Բիլբաո 2016–17 Լա Լիգա 26 0 1 0 8 0 35 0
2017–18 8 0 0 0 4 0 12 0
2018–19 17 0 2 0 19 0
Ընդհանուր 51 0 3 0 12 0 0 0 66 0
Կարիերայի ընդհանուր 139 1 3 0 12 0 6 0 160 1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Spain - Yeray Álvarez - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  5. «LaLiga: The story of Yeray's second return from cancer». MARCA in English (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  6. «Yeray Álvarez: the Athletic Club defender who's twice beaten cancer». These Football Times (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունվարի 25. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  7. «US Sassuolo - Athletic Bilbao, Sep 15, 2016 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  8. Bilbao, Eneko Pérez | (2016 թ․ նոյեմբերի 24). «Yeray, el superviviente de Sassuolo». Bizkaia - El Correo.com (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  9. «Athletic Bilbao - Valencia CF, Sep 18, 2016 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  10. «Athletic vs Valencia: El Valencia, ni con ventaja». MARCA.com. 2016 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  11. Wright, Joe. «Athletic Club's Yeray diagnosed with testicular cancer | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  12. Velasco, Juanma; Bilbao (2016 թ․ դեկտեմբերի 23). «Athletic: Yeray sufre un tumor testicular». Marca.com (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  13. «Alvarez has successful operation after being diagnosed with cancer». Mail Online. 2016 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  14. «FC Barcelona - Athletic Bilbao, Feb 4, 2017 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  15. «Barcelona 3-0 Athletic Bilbao» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ փետրվարի 4. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  16. «Yeray extends Athletic contract until 2022». ESPN.com (անգլերեն). 2017 թ․ փետրվարի 9. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  17. AS, Diario (2017 թ․ փետրվարի 9). «Yeray signs new Athletic deal after overcoming cancer scare». AS.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.(չաշխատող հղում)
  18. Service, Indo Asian News (2017 թ․ փետրվարի 9). «Athletic Bilbao Renews Yeray Alvarez Contract Until 2022». Sportzwiki (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  19. «OFFICIAL - ATHLETIC BILBAO sign Yeray Alvarez on new contract». GhanaSoccernet (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  20. «Yeray | Football Stats | Athletic Bilbao | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  21. AS, Diario (2017 թ․ հունիսի 13). «Yeray Álvarez | Yeray to undergo chemotherapy after testicular cancer returns». AS.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  22. «Yeray requires chemotherapy». BeSoccer (անգլերեն). 2017 թ․ հունիսի 13. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  23. «Yeray Alvarez to have chemotherapy after testicular cancer returns». Mail Online. 2017 թ․ հունիսի 13. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  24. «Yeray Alvarez: Athletic Bilbao players shave heads to support defender diagnosed with cancer» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հուլիսի 7. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  25. «Athletic Bilbao players shave heads in support of team-mate Yeray Alvarez». Goal.com (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 7. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.(չաշխատող հղում)
  26. AS, Diario (2017 թ․ հուլիսի 7). «Yeray: Athletic players shave heads in solidarity with defender». AS.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  27. «Athletic squad shave heads in support of Yeray». BeSoccer (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 7. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  28. «Girona FC - Athletic Bilbao, Feb 4, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  29. «Yeray: «Del cáncer se sale, lo he demostrado en el campo»». Athletic - El Correo (իսպաներեն). 2018 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  30. AS, Diario (2018 թ․ փետրվարի 4). «Stuani castiga al Athletic y el Girona ya aspira a Europa». AS.com (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  31. «Yeray | Football Stats | Athletic Bilbao | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  32. «Yeray departs Spain U21s as cancer returns». ESPN.com (անգլերեն). 2017 թ․ հունիսի 13. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  33. Association, Press (2017 թ․ հունիսի 13). «Yeray Alvarez leaves Spain squad to undergo chemotherapy». mirror. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  34. «Yeray Alvarez leaves Spain under-21 squad to undergo chemotherapy». www.efe.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  35. «Spain: Yeray rewarded for his fighting spirit». MARCA in English (անգլերեն). 2018 թ․ մայիսի 22. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  36. «Yeray And Inaki Williams Called Up To The Spain National Team». insideathletic.com (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մայիսի 31. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  37. «OFFICIAL | Sergi Roberto ruled out of Spain vs Colombia and Macedonia». official-sergi-roberto-ruled-out-spain-vs-colombia-and-macedonia (անգլերեն). 2017 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  38. «Russia 2018: Spain reveal squad numbers to face Swiss: A likely indication ahead of the World Cup». MARCA in English (անգլերեն). 2018 թ․ հունիսի 2. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  39. «Spain prepare for first World Cup warm up match - Xinhua | English.news.cn». www.xinhuanet.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  40. «FIFA World Cup 2018: Spain prepare for first warm up match against Switzerland». mid-day (անգլերեն). 2018 թ․ հունիսի 3. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  41. «Spain - Switzerland, Jun 3, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  42. «Spain 1-1 Switzerland» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 3. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  43. «Yeray». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել