«Երաժշտական լիգա», հայկական երաժշտական ընկերություն։ Կազմակերպվել է 1908 թվականին, Թիֆլիսում, Ռոմանոս Մելիքյանի և Ա․ Մանուկյանի նախաձեռնությամբ։ Հիմնականում ընդգրկել է Թիֆլիսի հայկական հանրակրթական դպրոցների երաժշտության ուսուցիչներին։ Նպատակն էր՝ դպրոցների համար ստեղծել գեղարվեստական բարձր արժանիքներով, պարզ ու մատչելի մանկական երգեր, կանոնավորել երաժշտության դասավանդումը։ «Երաժշտական լիգայ»-ի ջանքերով կազմվել են (Ռոմանոս Մելիքյանի «Երաժշտական այբենարան»-ը և այլն), մանկական երգերի ժողովածուներ (Ա․ Մանուկյանի «Փնջիկ» տետրերը և այլն), մշակվել մեթոդական ցուցումներ, կազմակերպվել ցուցադրական դասեր, աշակերտների ուժերով բեմականացվել են մանկական օպերաներ և երաժշտական պատկերներ։ Դադարել է գործելուց 1912 թվականին, միավորվելով նորաստեղծ՝ Թիֆլիսի հայոց երաժշտական ընկերությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 538 CC-BY-SA-icon-80x15.png