Ազատ Մանուկյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազատ Մանուկյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Ազատ Մինասի Մանուկյան (դեկտեմբերի 3 (15), 1878[1], Երզնկա[1] - մայիսի 7, 1958[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային կոմպոզիտոր, մանկավարժ և խմբավար։ ՎԽՍՀ (1936) և ՀԽՍՀ (1952) արվեստի վաստակավոր գործիչ և վաստակավոր ուսուցիչ, ՀԽՍՀ աշխատանքի հերոս (1935)։
Ազատ Մանուկյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | դեկտեմբերի 3 (15), 1878[1] Երզնկա[1] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | մայիսի 7, 1958[1] (79 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և խմբավար |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Ազատ Մանուկյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Երզնկայի գավառի Մեծ Ագարակ գյուղում։ Սովորել է Քրիստափոր Կարա-Մուրզայի խմբավարական (1899 թ.) և Պետերբուրգի պալատական երգչախմբի դասընթացներում (1903-1905 թթ.)։ Որպես մանկավարժ և խմբավար աշխատել է Թբիլիսիի և Երևանի հայկական դպրոցներում։ Հեղինակ է բազմաթիվ մանկական երգերի և խմբերգերի (ամփոփված «Փնջիկ»-ների 10 ժողովածուներում) և մի շարք մանկական օպերաների՝ «Չարի վերջը» (ըստ Հովհաննես Թումանյանի, բեմ. 1936 թ.), «Ոսկե ձկնիկի հեքիաթը» (ըստ Պուշկինի, 1937 թ.), «Սասունցի մանուկ Դավիթ» (ըստ Վ. Մանվելյանի, 1939 թ.), «Համառ գորտը» (1946 թ.) և «Կամակոր Նունիկը» (ըստ Վ. Մխիթարյանի, 1952 թ.)։ Կազմել և հրատարակել է «Ա. Ս. Պուշկինը դպրոցական երգերում» (1937 թ.) և «Դպրոցական երգարան» (1940 թ.)[2][3][4]։
Պատկերասրահ խմբագրել
-
Ազատ Մանուկյան, Վահան Ումր-Շատ և Արմեն Տիգրանյան, Դանիել Ղազարյան իր քրոջ՝ Անաիդա Ղազարյանի հետ, 1925 թ.
Պարգևներ, կոչումներ խմբագրել
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Լենինի շքանշան
- ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1936)
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1952)
- ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ
- ՀԽՍՀ աշխատանքի հերոս (1935)
Հիշատակ խմբագրել
Երևանի Գրականության և արվեստի թանգարանում կազմակերպվել է Ազատ Մանուկյանի ծննդյան 140-ամյակին նվիրված ցուցադրություն, որի ընթացքում ներկայացվել է Մանուկյանի «Չարի վերջը» մանկական ֆիլմ-օպերան, ներկայացվել է նաև Մանուկյանի թոռնուհու՝ կոմպոզիտոր և մանկավարժ Շ. Իսկանդարյանի արվեստի հետ առնչող նյութեր՝ որպես տարբեր սերունդների միջև կոմպոզիտորական ավանդույթների շարունակականության լավ օրինակ[5]։
Գրականություն խմբագրել
- Ազատ Մանուկյան։ Մուրադյան, Մաթևոս Հովհաննեսի; Հայաստանի երգչախմբային ընկերություն։ Երևան։ «Հայաստան», 1977, 60 էջ[6]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 7. — էջ 253.
- ↑ «Ազատ Մանուկյան | Music of Armenia»։ musicofarmenia.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-27-ին։ Վերցված է 2019-04-27
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 41։
- ↑ «AV Production - Ազատ Մանուկյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-20-ին։ Վերցված է 2019-04-27
- ↑ «ԱԶԱՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ - 140»։ gatmuseum.am։ Վերցված է 2019-04-27
- ↑ Մուրադյան Մաթևոս Հովհաննեսի (1977)։ Ազատ Մանուկյան։ Հայաստանի երգչախմբային ընկերություն։ Երևան: Հայաստան
Արտաքին հղումներ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 253)։ |