Թիֆլիսի հայոց երաժշտական ընկերություն

Թիֆլիսի հայոց երաժշտական ընկերություն, գործել է 1912-1921 թվականներին Թիֆլիսում, ընդգրկել է «Երաժշտական լիգայի» անդամներին և այլ երաժիշտների։ Նպատակը եղել է հայկական միջավայրում արևմտյան երաժշտարվեստը տարածելը, հայկական երգն ու երաժշտությունը հավաքելը, ներդաշնակելն ու զարգացնելը։

Թիֆլիսի հայոց երաժշտական ընկերություն
Տեսակկազմակերպություն
Հիմնադրված1912
Լուծարված1921
ՆպատակներՀայկական միջավայրում
արևմտյան երաժշտարվեստը տարածելը
Գլխադասային գրասենյակԹիֆլիս, Թիֆլիսի գավառ
ՏեղագրությունԹիֆլիս
ՆախագահՀովհաննես Սպենդիարյան (1912-1914)
Հովսեփ Տեր-Դավթյան (1914-1917)
Սպիրիդոն Մելիքյան (1917-1921)
Հիմնական մարմինՎարչություն
ՀիմնադիրՍպիրիդոն Մելիքյան

Պատմություն խմբագրել

Վարչության կազմում ընտրվել են Հովհաննես Սպենդիարյանը, Նիկոլայ Դոլուխանյանը, Սպիրիդոն Մելիքյանը, Գիսակ Վրույրը և ուրիշներ։ Նախագահներ են եղել Հովհաննես Սպենդիարյանը (1912 թվականից), Հովսեփ Տեր-Դավթյանը (1914 թվականից), Սպիրիդոն Մելիքյանը (1917 թվականից)։

Ընկերությունը կազմակերպել է մրցույթներ, հայ կոմպոզիտորների ստեղծագործական երեկոներ, գիտական արշավախմբեր՝ Հայաստանի շրջաններում ժողովրդական երգեր ձայնագրելու համար։ Այդ երգերն առաջին անգամ ձայնագրվել են ֆոնոգրամի գլանների վրա, որոնք հետագայում վերծանել և նոտագրել է Ս. Մելիքյանը և հրատարակել «Ժողովրդական երգեր» ժողովածուում (հ. 1, «Շիրակի երգեր», 1917)։

Հայ գրերի գյուտի 1500-ամյակի և տպագրության 400-ամյակի առթիվ տպագրել է Ս. Մելիքյանի «Յունական ազդեցութիւնը հայ երաժշտութեան տեսականի վերայ» (1914) աշխատությունը։

1916 թվականին կազմակերպել է Ա. Սպենդիարյանի հեղինակային համերգը, 1918 թվականին հիմնադրել է երաժշտական դպրոց (ճեմարան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։