Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադա

Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադա (ԵվԻՊՕ) (անգլ.՝ (eJOI) European Junior Olympiad in Informatics), մինչև 15 տարեկան դպրոցականների միջև ամենամյա մրցույթ ինֆորմատիկա առարկայից։ ԵվԻՊՕ-ն առաջին անգամ անց է կացվել 2017 թվականին։

Մրցույթի կառուցվածքը խմբագրել

Մրցույթը անց է կացվում Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի (ԻՄՕ) կանոնների համաձայն։ Մրցույթը բաղկացած է երկու օրից, որոնցում մասնակիցներին առաջարկվում է լուծել և գրել ալգորիթմական խնդիրների համար ծրագրեր՝ երեք խնդիր չորս ժամվա ընթացքում։ Մասնակիցները մրցում են անհատապես, յուրաքանչյուր երկրից կարող են մասնակցել ոչ ավել, քան չորս մասնակից։ Յուրաքանչյուր մասնակից լուծում է խնդիրները ինքնուրույն, օգտվելով մի համակարգչից։ Խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է գրել ծրագիր C, C++ կամ Pascal լեզուներով։ Մրցույթից հետո ծրագիրը գնահատվում է այն գաղտնի թեստերով անցկացնելու արդյունքում։ Երկու օրերի արդյունքում յուրաքանչյուր մասնակցի ստացված միավորները գումարվում են առանձին-առանձին։ Պարգևատրման արարողության ժամանակ մասնակիցները պարգևատրվում են ըստ վարկանիշի, որը ձևավորվում է հավաքված միավորների գումարի հիման վրա[1] [2]։

Անցած օլիմպիադաները խմբագրել

Տարի Վայրը Երկիրը Անցկացման ժամանակը Օլիմպիադայի կայքը Մասնակիցների թիվը Մասնակից երկրների թիվը
2019 Մարիբոր   Սլովենիա Օգոստոսի 23—Օգոստոսի 29, 2019 [1] Արխիվացված 2019-12-14 Wayback Machine 89 24
2018 Իննոպոլիս   Ռուսաստան Հուլիսի 26—Օգոստոսի 1, 2018 [2] 80 22
2017 Սոֆիա   Բուլղարիա Սեպտեմբերի 7—Սեպտեմբերի 13, 2017 [3] 92 22

Առաջիկա օլիմպիադաները խմբագրել

Տարի Վայրը Երկիրը
2020 Թբիլիսի   Վրաստան
2021 Երևան   Հայաստան

Հայաստանի մասնակիցների արդյունքներն ԵվԻՊՕ-ում խմբագրել

Հայաստանը առաջին իսկ տարվանից՝ 2017 թ․-ից մասնակցել է ԵվԻՊՕ-ին։ Հայաստանյան թիմերը արժանացել են 2 ոսկե, 4 բրոնզե մեդալների[3]։

Տարի Մասնակից Կրթօջախ Մրցանակներ Ղեկավար Միջազգային կոմիտեի անդամ
2019 Աբելյան Ալեքսանդր Քվանտ վարժարան   Ոսկե մեդալ Սահակյան Ալբերտ Անդրեասյան Արմեն
Խալաթյան Արայի Քվանտ վարժարան   Բրոնզե մեդալ Մուրադյան Լևոն
Կոստանյան Էմիլ Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ
Ասատրյան Լևոն Ֆիզմաթ դպրոց
2018 Աբելյան Ալեքսանդր Քվանտ վարժարան   Ոսկե մեդալ Անդրեասյան Արմեն
Կոստանյան Էմիլ Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ
2017 Անդրեասյան Սամվել Քվանտ վարժարան   Բրոնզե մեդալ Անդրեասյան Արմեն
Աբելյան Ալեքսանդր Քվանտ վարժարան Սահակյան Ալբերտ
Գևորգյան Արտյոմ Ֆիզմաթ դպրոց
Բեգլարյան Նարեկ Ֆիզմաթ դպրոց

Ծանոթագրություններ խմբագրել