Եվրոպայի առևանգումը (նկար, Տիցիան)

Տիցիանի նկար

«Եվրեպայի առևանգումը» (իտալ.՝ Il ratto di Europa), նկար, որ ստեղծել է իտալացի նկարիչ Տիցիան Վեչելլիոն՝ Վենետիկի գեղարվեստի դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը, 1560 և 1562 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ 1896 թվականից պահպանվում է ամերիկյան Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանում (Բոստոն

Picto infobox artiste.png
Եվրոպայի առևանգումը
Tizian 085.jpg
տեսակգեղանկար
նկարիչՏիցիան
տարի1560
բարձրություն185 սանտիմետր
լայնություն205 սանտիմետր
ուղղությունՎենետիկի գեղարվեստի դպրոց
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էԻզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան
հավաքածուԻզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան
պատվիրատուՖիլիպ II Հաբսբուրգ
հիմնական թեմաRape of Europa?
կայք
Rape of Europa by Titian Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

«Եվրոպայի առևանգումը» Տիցիանի յոթ այսպես կոչված «պոեզիաներից» մեկն է, այսինքն՝ այն նկարներից, որ ստեղծվել են 16-րդ դարում իսպանացի թագավոր Ֆիլիպ II Հաբսբուրգի համար առասպելական թեմաներով։ Կտավների գաղափարները վերցված են Օվիդիոսիի «Կերպարանափոխություններ» պոեմից[1]։

Կես դար նկարը պահվել է Իսպանիայում, ինչից հետո այն «Դիանա և Կալիստո» ու «Դիանա և Ակտեոն» նկարների հետ միասին Ֆիլիպ V թագավորը 1704 թվականին նվիրել է ֆրանսիական դեսպանին, որն էլ իր հերթին դրանք նվիրել է Օռլեանի դուքս Ֆիլիպ II-ին, որը Ֆրանսիայի ռեգենտն էր մանկահասակ Լյուդովիկոս XV-ի թագավորության ժամանակ[2]։ Նկարն Օռլեանյան հավաքածուում մնացել է ընդհուպ մինչև 19-րդ դարի վերջը, երբ 1896 թվականին ամերիկացի բարեգործ և հավաքորդ Իզաբելլա Ստյուարտ Գարդների անունից այն վերստեղծված թանգարանի համար գնել է արվեստագետ Բեռնարդ Բերենսոնը[3]։ Այդ թանգարանում էլ այն պահվում է մինչ օրս[4]։

ՆկարագրությունԽմբագրել

Նկարը ներկայացնում է փյունիկեցիների թագավորի դուստր Եվրոպայի առևանգումը Զևսի կողմից։ Իր կտավում Տիցիանը հին հույների գերագույն աստծուն պատկերել է սպիտակ ցլի տեսքով, որը լողում է ալիքի կատարին։ Նրա մեջքին գեղեցկուհի Եվրոպան է, որը մի ձեռքով բռնել է նրա եղջյուրից, իսկ մյուսով փորձում է կարմիր շարֆը թափահարելով գրավել ափին մնացած իր ընկերուհիների ուշադրությունը[1]։

Տիցիանի «պոեզիաները»Խմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Тициан Вечеллио - Похищение Европы: Описание произведения»։ artchive.ru։ 2020-02-18։ Վերցված է 2020-02-18 
  2. Brigstocke, Hugh Italian and Spanish Paintings in the National Gallery of Scotland. — 2nd Ed. — National Galleries of Scotland, 1993. — P. 183. — 336 p. — ISBN 0-903598-22-1
  3. Saltzman, Cynthia Old Masters, New World: America's Raid on Europe's Great Pictures, 1880-World War I. — Viking, 2008. — P. 77. — 336 p. — ISBN 978-0-670-01831-4
  4. «Rape of Europa» (անգլերեն)։ Isabella Stewart Gardner Museum։ 2020-02-18։ Վերցված է 2020-02-18