Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում

Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԱԺԴ-ԵԽԽՎ, ALDE-PACE) (ֆրանսերեն՝ Alliance des démocrates et des libéraux pour l'Europe) գործող քաղաքական խմբակցություն է[1], որը միավորում է Եվրոպայի խորհրդի 33 պետություններ[2] ներկայացնող 77 անդամների։ Խմբակցության ներկայիս նախագահը պրն Ժորդի Խուկլա ի Կոստան է (Իսպանիա)։

Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում
եբրայերեն՝ ברית הליברלים והדמוקרטים למען אירופה
Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում.png
Տեսակpolitical group of the European Parliament?
ԱռաջնորդԳի Վերհոֆստադտ
Հիմնադրվածհուլիսի 20, 2004
Գաղափարախոսությունսոցիալական լիբերալիզմ, ցենտրիզմ և պրո-եվրոպեականություն
ՆախորդEuropean Liberal Democrat and Reform Party Group?
Կայքalde.eu

ԿառուցվածքԽմբագրել

ՎարչությունԽմբագրել

Ըստ ԵԱԺԴ-ԵԽԽՎ-ի Կանոնակարգ օրենքի[3], (2010 թ. հունվարի 25-ի խմբագրությամբ), խմբակցության վարչությունը բաղկացած է նախագահից, գլխավոր քարտուղարից, 10 փոխնախագահներից և գանձապահից։ Հանձնաժողովների նախագահներն ու խմբակցության նախկին նախագահներն ի պաշտոնե հանդես են գալիս որպես վարչության անդամներ։http://alde-pace.org/index.php?page=12 Վարչության կազմը]

ԱնդամներԽմբագրել

ԵԱԺԴ-ԵԽԽՎ անդամների ցանկ

ՔարտուղարությունԽմբագրել

Խմբի մշտական քարտուղարությունը գործում է Եվրախորհրդի Ստրասբուրգ քաղաքում (Ֆրանսիա, Եվրոպայի պալատ) գտնվող նստավայրում։ Քարտուղարության ղեկավարը տկն Մարիա Բիգդեյն է։

ՊատմությունԽմբագրել

1964 թ.-ին Եվրոպայի խորհրդի ստեղծման 25-ամյակը նշելուց հետո միայն Խորհրդակցական վեհաժողովի (այն անվանափոխվեց Խորհրդարանական վեհաժողովի ավելի ուշ՝ 1974 թ.-ին) Կանոնակարգ օրենքում զգուշավորությամբ նշվեց, որ նրա անդամները կարող են քաղաքական խմբավորումներ ձևավորել։ ԵԽԽՎ-ում ազատական խմբակցությունն ստեղծվել է վաղ 1970-ականներին (առաջին անգամ վավերագրվելով 1974 թ.-ին)։ Այդ ժամանակ կոչվում էր Ազատական խումբ և բաղկացած էր 30 անդամից՝ Ֆրեդերիկ Պորտեյնի (Նիդեռլանդներ) գլխավորությամբ։ Խումբը Ստրասբուրգյան առանձին նիստերի ընթացքում շաբաթական ընդամենը մեկ ժողով էր գումարում[4]: 80-ականների կեսերին խումբն իր անունը փոխեց և սկսեց կոչվել «Ազատական, ժողովրդավարական և բարեփոխիչների խումբ» (ԱԺԲ)՝ նպատակ ունենալով խմբի քաղաքական գաղափարներն ամբողջապես և հստակորեն ճանաչելի դարձնել։ «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» անվանումը (ԵԱԺԴ-ALDE) ընդունվել է 2005 թ. հունիսի 20-ին[5]՝ Եվրոպայի մյուս ազատական և ժողովրդավարական կառույցների, ի մասնավորի՝ Եվրոպական խորհրդարանի ԵԱԺԴ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու միտումով։

ԵԱԺԴ-ԵԽԽՎ նախագահներԽմբագրել

Պաշտոնավարում Նախագահ Երկիր
2014–առ այսօր Ժորդի Խուկլա ի Կոստա   Իսպանիա
2009–2014 Անն Բրասյըր   Լյուքսեմբուրգ
2002–2009 Մատիաշ Էրշի   Հունգարիա
1999–2002 Քրիստինա Օյուլանդ   Էստոնիա
1994–1999 Սըր Ռասլ-Ջոնսթըն   Միացյալ թագավորություն
1991–1994 Դանիել Տարսշիս   Շվեդիա
1983–1991 Բյորն Էլմքուիսթ   Դանիա
1980–1983 Մանֆրեդ Ֆոռեր   Գերմանիա
1974–1980 Ֆրեդերիկ Պորտեյն   Նիդեռլանդներ

Խորհրդարանական վեհաժողովի ազատական նախագահներԽմբագրել

Պաշտոնավարում Նախագահ Երկիր
2014–առ այսօր Անն Բրասյըր   Լյուքսեմբուրգ
1999–2002 Լորդ Ռասլ-Ջոնսթն   Միացյալ թագավորություն
1978–1981 Հանս Յ. դե Քոսթեր   Նիդեռլանդներ
1969–1972 Օլիվյե Ռեվերդեն   Շվեյցարիա
1960–1963 Պեր Ֆեդերշպիլ   Դանիա

Եվրոպայի խորհրդի ազատական Գլխավոր քարտուղարըԽմբագրել

Դանիել Տարսշիսը (Շվեդիա) Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարն էր 1994 -1999 թթ.։

Քարտուղարության պատմությունըԽմբագրել

Խմբակցության մշտական քարտուղարությունը գործում է 1978 թ.-ից, երբ Քարտուղարի պաշտոնում նշանակվեց պրն Պետեր Քալենբերգերը։ 2010 թ.-ին վերջինիս կենսաթոշակի անցնելուց հետո Քարտուղարի պարտականություններն է ստանձնել տկն Մարիա Բիգդեյը։

ԳործունեությունըԽմբագրել

ԵԱԺԴ անդամների պատրաստած զեկույցներԽմբագրել

Մեյլիս ՌԵՊՍ
Recent developments in Ukraine: threats to the functioning of democratic institutions Զեկույց Փաստ. 13465, 9 ապրիլ 2014), Corruption as a threat to the rule of law (Զեկույց, Փաստ. 13228, 10 հունիս 2013)
Ժորդի ԽՈՒԿԼԱ Ի ԿՈՍՏԱ
Strengthening the institution of Ombudsman in Europe (Զեկույց, Փաստ. 13236, 21 Հունիս 2013)
Անդրեա ՌԻԳՈՆԻ
Management of mixed migration and asylum challenges beyond the European Union’s eastern border (Զեկույց, Փաստ. 13163, 8 ապրիլ 2013)
Անն ԲՐԱՍՅԸՐ
Culture and education through national parliaments: European policies (Զեկույց, Փաստ. 13142, 18 մարտ 2013)
Թինա ԱՔԵԹՈՖՏ
Georgia and Russia: the humanitarian situation in the conflict- and war-affected areas. (Զեկույց, Փաստ. 13083, 20 դեկտեմբեր 2012)
Դիք ՄԱՐԹԻ
Inhuman treatment of people and illicit trafficking in human organs in Kosovo (Report, Doc. 12462, Resolution 1782, 25 January 2011); Alleged secret detentions and unlawful inter-state transfers of detainees involving Council of Europe member states (Զեկույց, Փաստ․ 10957, 12 Հունիս 2006)

Համաժողովներ և զուգահեռ միջոցառումներԽմբագրել

ԵԱԺԴ-ԵԽԽՎ խմբակցությունը պարբերաբար համաժողովներ, լսումներ, սեմինարներ և կլոր սեղաններ է կազմակերպում Եվրոպայի խորհրդի թեմատիկ շրջանակում։ Այն նաև մասնակցում է եվրոպական և միջազգային այլ ազատական և ժողովրդավարական կառույցների հետ համատեղ միջոցառումների կազմակերպմանը։ 2013–2014 թթ. ԵԱԺԴ-ն հանդես է եկել որպես հետևյալ միջոցառումների նախաձեռնող՝

  1. Ուկրաինայում ստեղծված իրադրության վերաբերյալ տեսակետների փոխանակում,ապրիլ 2014 թ., Ստրասբուրգ,
  2. Տեսակետների փոխանակում ԵԱԺԴ և Վենետիկի հանձնաժողովի միջև համագործակցության վերաբերյալ, հոկտեմբեր 2013 թ., Ստրասբուրգ,
  3. Կլոր սեղան Եվրոպայում ՀԿ-ների գործունեության անհարկի սահմանափակումների կանխման ուղիների վերաբերյալ, հունիս 2013 թ., Ստրասբուրգ,
  4. Կլոր սեղան մարդու իրավունքների և երիտասարդության քաղաքական մասնակցության վերաբերյալ, ապրիլ 2013 թ., Ստրասբուրգ,
  5. Լսումներ Ադրբեջանում մարդու իրավունքներին առնչվող իրադրության վերաբերյալ, հունվար 2013 թ., Ստրասբուրգ։

Գործընկեր կազմակերպություններԽմբագրել

ԵԱԺԴ-ԵԽԽՎ-ն կայուն գործընկերային կապեր է հաստատել Եվրոպայի և ողջ աշխարհի ազատական և ժողովրդավարական հիմնական կազմակերպությունների հետ՝

  1. Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք Եվրոպական խորհրդարանում (ԵԱԺԴ-ԵԽ)
  2. Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք կուսակցություն (ԵԱԺԴ կուսակցություն)
  3. Ազատական երիտասարդության միջազգային ֆեդերացիա (ԱԵՄՖ, IFLRY)
  4. Ազատական ինտերնացիոնալ (ԱԻ, LI)
  5. Անկախ ազատական և ժողովրդավարական խումբ (ԱԱԺԽ, ILDG), Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրես

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Rules of Procedure of the Parliamentary Assembly, Part IV, Rule 18
  2. As on 14 April 2014, Assembly List, Strasbourg, April 2014
  3. ALDE-PACE Rules of Procedure: http://www.alde-pace.org/_uploads/1265712970_ALDE_Rules_of_Procedure.pdf
  4. ALDE-PACE history: http://www.alde-pace.org/index.php?page=3
  5. Council of Europe: Parliamentary Assembly (ապրիլի 6, 2006)։ Official report of debates: 2005 ordinary session (third part), 20-24 June 2005, Vol. 3: Sittings 17 to 24, pages 615 to 942։ Council of Europe։ էջեր 621–։ ISBN 978-92-871-5803-1։ Վերցված է օգոստոսի 7, 2013 

Արտաքին հղումներԽմբագրել