Եվրասիական զարգացման բանկ

կազմակերպություն

Եվրասիական զարգացման բանկ (ԵԱԶԲ), տարածաշրջանային զարգացման բանկ հիմնադրված Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականին։ Ներկայումս բանկն ունի վեց անդամ պետություններ տեղակայված Ասիայում և Եվրոպայում, ներառյալ Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Տաջիկստան։ Այլ երկրները և միջազգային կազմակերպությունները կարող են դառնալ բանկի անդամ` ստորագրելով հիմնադիր պայմանագիր։

Եվրասիական զարգացման բանկ
Տեսակմիջազգային ֆինանսական կազմակերպություն և multilateral development bank?
Հիմնադրված12 հունվար 2006
Իրավ. կարգավիճակպայմանագրային
Նպատակներվարկավորում
Գլխադասային գրասենյակԱլմաթի, Ղազախստան
ՏեղագրությունԱլմաթի, Ղազախստան
ՏարածաշրջանԵվրասիա
Կայքeabr.org

Անդամ երկրներ խմբագրել

Պատմություն և գործառնություններ խմբագրել

ԵԱԶԲ-ն ստեղծել է Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների նախաձեռնությամբ` ստորագրելով միջազգային համաձայնագիր 2006 թվականի հունվարի 12-ին։

Բանկը սկսել է իր գործունեությունը 2006 թվականի հունիսին, եր ընդունվեցին համապատասխան կանոններ և համաձայնագիրը սկսեց գործել։ Հայաստանը և Տաջիկստանը միացել են ԵԱԶԲ-ին 2009 թվականից, Բելառուսը` 2010 թվականից և Ղրղզստանը` 2011 թվականից։

Բանկի նպատակն է խթանել անդամ երկրներում ներդրումային ակտիվությունը, զարգացնել շուկայական տնտեսությունը, խթանել տնտեսական աճը և լուծել այլ տնտեսական խնդիրներ։

Բանկի բաժնեհավաք կապիտալը կազմում է 7 միլիարդ ԱՄՆ դոլար։ Անդամ երկրները ունեն հետևյալ բաժնեմասերը. Ռուսաստան` 65,97%, Ղազխստան` 32,99%, Բելառուս 0,99%, Տաջիկստան` 0,03%, Հայաստան` 0,01% և Ղրղզստան` 0,01%։

ԵԱԶԲ գործունեությունը կարգավորվում է միջազգային իրավունքով։ Այսպիսով բանկն ունի.

  • միջազգային կարգավիճակ,
  • ունի որոշակի իրավունքներ իր անդամ երկրներում,
  • ունի հատուկ կարգավիճակ, որոնք տալիս են որոշակի առավելություններ իր անդամ երկներում, այդ թվում սեփականության և արդարադաական իմունիտետ, հատուկ հարկային արտոնություններ, որոշ գնային և այլ ռիսկերից երաշխավորություն ըստ անդամ երկրների բանկային օրենսդրությունների,
  • գերադասելի վարկատուի կարգավիճակ։

Բանկի գլխամասը գտնվում է Ղազախստանի Ալմաթի քաղաքում։

ԵԱԶԲ-ն մասնաճյուղ ունի Սանկտ Պետերբուրգում և ներկայացչություններ Աստանայում, Բիշկեկում, Դուշանբեում, Երևանում, Մինսկում և Մոսկվա։

Բանկն ունի միջազգային կազմակերպության կարգավիճակ։ 2013 թվականին Տնտեսական կոոպերացիայի և զագացման կազմակերպությունը ճանաչել է ԵԱԶԲ-ին որպես ֆինանսական ինստիտուտ 3 ռիսկի դասակարգմամբ և գնորդի ռիսկի դասարակագման SOV/CC0 աստիճանով։

ԵԱԶԲ-ն խորհրդատուի կարգավիճակ ունի.

ԵԱԶԲ-ն.

  • Ղազախստանի ֆոնդային բորսայի, Միջազգային կապիտալի շուկայի ասոցացիայի, Սվոպի և ածանցյալ գործիքների միջազգային ասոցացիայի ու ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ է[1],
  • Համաշխարհային տնտեսական ֆորումի անդամ 2014 թվականից
  • Բազմագործառույթ ֆինանսական կազմակերպությունների անդամ 2012 թվականից։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել