Եվգենյա Օլեգովնա Կանաևա OMF (ռուս.՝ Евгения Олеговна Канаева, ապրիլի 2, 1990(1990-04-02), Օմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ). ռուս գեղարվեստական մարմնամարզուհի, ով ոսկե մեդալներ է նվաճել երկու օլիմպիադաներում, աչքի ընկել կատարումների բարդությամբ ու նրբագեղությամբ։ Աշխարհում միակ գեղարվեստական մարմնամարզուհին է, ով երկու օլիմպիադաներում անընդմեջ հաղթողի տիտղոսը նվաճել է թե՛ ընդհանուր հաշվարկով և թե՛ անխտիր բոլոր վեց մրցաձևերում։ Ընդ որում՝ 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերում երկրորդ տեղը գրաված իր մրցակցին՝ Իննա Ժուկովային ընդհանուր հաշվարկում գերազանցել է 3,75 միավորով, իսկ 2012 թվականի օլիմպիադայում կրկնելով այդ նվաճումը՝ դարձել է նաև օլիմպիական ոսկի նվաճած ամենաբարձր տարիք ունեցող գեղարվեստական մարմնամարզուհին[1]։ 2013 թվականի հուլիսի 4-ին արժանացել է «Արդար մրցախաղի համար» միջազգային մրցանակի[2]։

Եվգենյա Կանաևա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Евгения Канаева
Մասնագիտացում՝գեղարվեստական մարմնամարզություն
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 2, 1990(1990-04-02) (34 տարեկան)
Ծննդավայր՝Օմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ակումբ՝CSKA Moscow?
Մարզիչ(ներ)՝Vera Shtelbaums?
172 սանտիմետր
Քաշ՝49 կիլոգրամ

Կանաևան ռեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսները ամենից շատ նվաճելու առումով (համապատասխանաբար՝ 17 և 13 անգամ)։ Ճապոնիայի Միե քաղաքում 2009 թվականին անցկացված աշխարհի առաջնության մրցումներում նա ևս մեկ նվաճում արձանագրեց՝ դառնալով առաջին գեղարվեստական մարմնամարզուհին, ում հաջողվել է աշխարհի չեմպիոնուհի հռչակվել և՛ ընդհանուր հաշվարկով և՛ բոլոր վեց մրցաձևերում[3]։ Մարզական այդ նվաճումը կրկնել է 2011 թվականին Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում[4]։

Եվգենյա Օլեգովնան միակ մարմնամարզուհին է, ով կարողացել է մրցավարական 30 միավորանոց համակարգով հասնել բարձրագույն ցուցանիշի, ընդ որում՝ դա արել է երկու անգամ՝ Գրան պրի մրցաշարերում՝ 2011 թվականին՝ Բռնոյում և 2012 թվականին՝ Ֆորառլբերգում։

2009 թվականին Կանաևային շնորհվել է Ռուսաստանի վաստակավոր մարզիկի կոչում։ 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերից հետո՝ օգոստոսի 15-ին նա պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանով։ Ընդ որում՝ այդ բարձր պարգևը նրան, ինչպես նաև՝ մի խումբ այլ առաջատար մարզիկների Կրեմլում, հանդիսավոր պայմաններում հանձնել է անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Peerless Kanaeva completes Olympic double». FIG. 2012 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
  2. «Evgenia Kanaeva wins International Fair Play Award». olympicuniversity. 2013 թ․ հուլիսի 4.
  3. «Kanaeva sets new record». FIG. 2009 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
  4. «Kanaeva repeats six Gold medal record». FIG. 2011 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Ձեռքբերումներ
Նախորդող՝
  Alina Kabaeva
Olympic Champion Rhythmic Gymnastic All-Around
2008, 2012
Հաջորդող՝
  Margarita Mamun
Նախորդող՝
 
World Champion Rhythmic Gymnastic Team
2009–2011
Հաջորդող՝
 
Նախորդող՝
{{{2}}} Anna Bessonova
World Champion Rhythmic Gymnastic All-Around
2009–2011
Հաջորդող՝
  Yana Kudryavtseva
Նախորդող՝
  Vera Sessina
World Champion Rhythmic Gymnastic Rope
2009
Հաջորդող՝
  Daria Kondakova
Նախորդող՝
  Olga Kapranova
World Champion Rhythmic Gymnastic Hoop
2009–2011
Հաջորդող՝
{{{2}}} Ganna Rizatdinova
Նախորդող՝
  Olga Kapranova
World Champion Rhythmic Gymnastic Ball
2009–2011
Հաջորդող՝
  Margarita Mamun
Նախորդող՝
  Olga Kapranova
World Champion Rhythmic Gymnastic Clubs
2011
Հաջորդող՝
  Margarita Mamun, Yana Kudryavtseva
Նախորդող՝
  Daria Dmitrieva
World Champion Rhythmic Gymnastic Ribbon
2009, 2011
Հաջորդող՝
  Yana Kudryavtseva
Նախորդող՝
  Vera Sessina
European Champion Rhythmic Gymnastic All-Around
2008, 2010, 2012
Հաջորդող՝
  Yana Kudryavtseva
Նախորդող՝
 
European Champion Rhythmic Gymnastic Team
2007, 2009, 2011
Հաջորդող՝
 
Նախորդող՝
{{{2}}} Aliya Garayeva
European Champion Rhythmic Gymnastic Rope
2009
Հաջորդող՝
Incumbent
Նախորդող՝
  Olga Kapranova
European Champion Rhythmic Gymnastic Hoop
2009, 2011
Հաջորդող՝
  Daria Svatkovskaya
Նախորդող՝
  Olga Kapranova
European Champion Rhythmic Gymnastic Ball
2009
Հաջորդող՝
{{{2}}} Liubov Charkashyna
Նախորդող՝
{{{2}}} Natalia Godunko
European Champion Rhythmic Gymnastic Ribbon
2007, 2009, 2011
Հաջորդող՝
  Margarita Mamun
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենյա Կանաևա» հոդվածին։