Եվգենի Տիկոցկի
Եվգենի Տիկոցկի (բելառուս․՝ Яўген Карлавіч Цікоцкі; դեկտեմբերի 26, 1893, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 24, 1970, Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), սովետական կոմպոզիտոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1955)։ ՍՄԿԿ անդամ 1948 թվականից։ Սովորել է Պետրոգրադի համալսարանում (1914—1915), միաժամանակ՝ Զ․ Բոնչ-Բրուևիչի մասնավոր երաժշտական ուսումնարանում 1919-1924 թվականներին ծառայել է կարմիր բանակում։ 1920 թվականից ապրել է Բելառուսիայում։ Եղել է ԲՍՍՀ կոմպոզիտորների միության նախագահը (1950—1963)։ Բելառուսիայի առաջին պրոֆեսիոնալ կոմպոզիտորներից է։ Գրել է «Միխաս Պոդգոռնի», «Ալեսյա» «Պոլեսիեցի աղջիկը», ԲՍՍՀ պետական մրցանակ, 1968, «Աննա Դրոմովա» (1970) օպերաները, «Մրրկահավի երգը» հերոսական պոեմը (1944), 6 սիմֆոնիա (1927—1963), «50 տարի» սիմֆոնիկ պոեմը (1966), տրոմբոնի (1934), դաշնամուրի (1954) կոնցերտներ նվագախմբի հետ, խմբերգեր, երգեր, դրամատիկական ներկայացումների և կինոնկարների համար երաժշտություն։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։ Մահացել է 1970 թվականի նոյեմբերի 29-ին։ Թաղված է Մինսկի արևելյան գերեզմանոցում։
Եվգենի Տիկոցկի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | բելառուս․՝ Яўген Карлавіч Цікоцкі |
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1893 Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | նոյեմբերի 24, 1970 (76 տարեկան) Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Արևելյան գերեզմանատուն |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Պարգևներ |
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 8)։ |