Եվգենի Վլադիմիրովիչ Կլումով (բելառուս․՝ Яўген Уладзіміравіч Клумаў, ռուս.՝ Евгений Владимирович Клумов, դեկտեմբերի 4 (16), 1878[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - փետրվարի 10, 1944(1944-02-10)[2], Մալի Տրոստենեց), բելառուս խորհրդային վիրաբույժ և գինեկոլոգ, բժշկության պրոֆեսոր, Մինսկի ընդհատակյա կազմակերպության անդամ, Խորհրդային Միության հերոս։

Եվգենի Կլումով
Բելփոստի «Կլումովի ծննդյան 125-ամյակը» փոտային նամականիշը (2001)
Ծնվել էդեկտեմբերի 4 (16), 1878[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 10, 1944(1944-02-10)[2] (65 տարեկան)
Մահվան վայրՄալի Տրոստենեց
Մահվան պատճառշնչահեղձություն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունռուս
Մասնագիտությունգինեկոլոգ, մանկաբարձ և վիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս Լենինի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան[3] և Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան[4]

Կենսագրություն խմբագրել

Եվգենի Վլադիմիրովիչ Կլումովը ծնվել է 1878 թվականի դեկտեմբերի 16-ին Մոսկվայում՝ փաստաբանի ընտանիքում։ Նրանց ընտանիքն ուներ յոթ երեխա՝ Լև, Կոնստանտին, Եվգենի, Սոֆյա, Նադեժդա, Վերա, Վլադիմիր։

Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1902)[5]։ Ուսման ընթացքում եղել է հեղափոխական շարժման ակտիվ մասնակից (որի համար երկու անգամ հեռացվել է համալսարանից)։ Նա աշխատել է Ա. Վ. Մարտինովի կլինիկայում՝ կատարելագործելով գիտելիքները վիրաբուժության ոլորտում։ Մանջուրիայի Կարմիր խաչի հոսպիտալում որպես վիրաբույժ մասնակցել է Ռուս-ճապոնական պատերազմին (1904-1905)[6]։ Առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմների ժամանակ նա աշխատել է որպես վիրաբույժ Մինսկի Կարմիր խաչի հոսպիտալում, ապա՝ Կարմիր բանակի դաշտային ճակատային հոսպիտալում։

Պատերազմի ավարտին տեղափոխվել է Բելոռուսիա, որտեղ տասը տարի աշխատել է որպես երկրամասային բժիշկ Մինսկի նահանգի Ռեչիցկի գավառի Սուտկովո գյուղում և Լոևոյում՝ ստանալով բազմակողմանի պրակտիկա (բուժել է հիվանդություններ, կատարել վիրահատություններ, ընդունել ծնունդներ, հեռացրել հիվանդ ատամները)[5]։

Սուտկովո գյուղում ստեղծել է հիվանդանոց, որում հիանալի կերպով կազմակերպել է հիվանդների բուժումը։ Նա ակտիվորեն մասնակցել է տարբեր համաճարակների վերացմանը։

1921 թվականից աշխատել է Մինսկում 1-ին խորհրդային (այժմ 3-րդ կլինիկական) հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքում։ 1927 թվականին Ե. Վ. Կլումովը դարձել է բաժանմունքի վարիչ։ 1932-1941 թվականներին ղեկավարել է Բելառուսի բժշկական ինստիտուտի 2-րդ գինեկոլոգիական կլինիկան և միևնույն ժամանակ կատարել մեծ գիտահետազոտական աշխատանք։ Նա նաև դասավանդել է Մինսկի բժշկական ինստիտուտում և բժիշկների կատարելագործման դասընթացներում։ 1935 թվականից՝ բժշկական գիտությունների թեկնածու, 1938 թվականից՝ պրոֆեսոր։

Հայրենական մեծ պատերազմի սկզբին Կլումովների ընտանիքը չի հասցրել տարհանվել. Մոգիլյովի մայրուղով դեպի արևելք ոտքով գնալով՝ նրանք հասել են Մարյինա Գորկա, երբ իմացել են, որ առաջ շարժվող գերմանական զորքերը կտրել են իրենց ճանապարհը[5]։

Պրոֆեսորը շարունակել է իր աշխատանքը 3-րդ կլինիկական հիվանդանոցում։ Լինելով հայրենասեր՝ նա կապի մեջ է մտել ընդհատակյա կազմակերպության հետ (ընդհատակյա Սամարին կեղծանվամբ) և սկսել է օգնություն ցուցաբերել ընդհատակյա և պարտիզանական ուժերին։ Կլումովը և հիվանդանոցի մյուս բժիշկները հիվանդությունների մասին «կեղծ» տեղեկանքներ են տվել, որոնք մարդկանց փրկել են Գերմանիա տեղափոխվելուց, պարտիզաններին դեղեր են փոխանցել։ Նա օգնել է կազմակերպելու երկու պարտիզանական դաշտային հոսպիտալ[7]։

1943 թվականի հոկտեմբերին Ե. Վ. Կլումովը և նրա կինը ձերբակալվում են և տեղափոխվում Մինսկի համակենտրոնացման ճամբար՝ որը գտնվում էր Շիրոկայա փողոցի ախոռներում։ Նացիստները պրոֆեսորին առաջարկում են աշխատել Ռայխի համար, բայց նա հրաժարվում է։ 1944 թվականին Կլումովն ու նրա կինը զոհվում են[5] գազային խցիկում[8]։

Ե. Վ. Կլումովի քույրը՝ դաշնակահարուհի Սոֆյա Վլադիմիրովնա Գաննուշկինան (1880-1945), ամուսնացած էր հոգեբույժ Պ. Բ. Գաննուշկինի հետ[9]։

Մահվան ամսաթիվ խմբագրել

Աղբյուրների մեծ մասում որպես Կլումովի մահվան ամսաթիվ նշվում է 1944 թվականի փետրվարի 10-ը, երբեմն՝ 1944 թվականի մարտը։ 2014 թվականի փետրվարի 16-ին բելառուսական ОНТ հեռուստաալիքի «Ազատագրման գինը» հաղորդման ընթացքում (հեղինակ և հաղորդավար՝ Վյաչեսլավ Բոնդարենկո) ցուցադրվել է Մինսկի ընդհատակյա կազմակերպության անդամ Լ. Մ. Կաշեչկինայի օրագիրը, որից հետևում է, որ Ե. Վ. Կլումովը զոհվել է մարդախեղդ ավտոմեքենայում 1944 թվականի փետրվարի 13-ի առավոտյան Մինսկի Շիրոկայա փողոցում գտնվող համակենտրոնացման ճամբարից դեպի Մալի Տրոստենեց տանող ճանապարհին[10]։

Պարգևներ խմբագրել

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1965 թվականի մայիսի 8-ի հրամանագրով Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նացիստական զավթիչների դեմ պայքարում ցուցաբերած խիզախության և հերոսության, ինչպես նաև Մեծ հաղթանակի 20-ամյակի կապակցությամբ պրոֆեսոր Եվգենի Վլադիմիրովիչ Կլումովին հետմահու շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում[8]։

Հիշատակ խմբագրել

Ե. Վ. Կլումովի անունով Մինսկում անվանակոչվել են փողոց և նրբանցք, թիվ 57 դպրոցը և Մինսկի 3-րդ կլինիկական հիվանդանոցը, որի շենքի պատին փակցված է հուշատախտակ[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.bsmu.by/page/55/3090/
  2. 2,0 2,1 2,2 https://warheroes.ru/hero/hero.asp?Hero_id=3610
  3. https://niab.by/newsite/sites/default/files/styles/juicebox_medium/public/styles/juicebox_medium/public/galleries/NIAB_LA_299_3_2095_010.jpg?itok=jUr3T1JU
  4. https://niab.by/newsite/sites/default/files/styles/juicebox_medium/public/styles/juicebox_medium/public/galleries/NIAB_LA_299_3_2095_002b.jpg?itok=9O9aeFuI
  5. 5,0 5,1 5,2 5,3 В. Давыдова, А. Симуров, А. Щербаков. Мятежный профессор // Люди легенд. Очерки о партизанах и подпольщиках - Героях Советского Союза. вып. 5., М., Политиздат, 1975. стр.98—110
  6. Московский университет в Великой Отечественной войне, 2020
  7. «Клумов Евгений Владимирович - Герой Советского Союза». lenww2.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  8. 8,0 8,1 8,2 Московский университет в Великой Отечественной войне, 2020, էջ 163
  9. Артём Сергеев «На Днепре».
  10. «Клумов Евгений Владимирович (16 декабря 1878 - 13 февраля 1944)». slonimsmc.grodno.by. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.

Գրականություն խմբագրել

  • Поцелуев В. Рядовой минского подполья // Герои огненных лет. — М.: Московский рабочий, 1980. — С. 677—681.
  • Московский университет в Великой Отечественной войне. — 4-е, переработанное и дополненное. — М.: Издательство Московского университета, 2020. — С. 162–163, 193. — 632 с. — 1000 экз. — ISBN 978-5-19-011499-7

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Կլումով» հոդվածին։