Կոմարով (ռուս.՝ Комаров), խորհրդային նկարված մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1975 թվականին։ Ռեժիսոր՝ Լեոնիդ Նոսիրև[1]։

Կոմարով
Տեսակմուլտֆիլմ
ԹեմաԳիմնոֆոբիա
ՌեժիսորԼեոնիդ Նոսիրև
ՍցենարիստՅուրի Նագիբին
ՀնչյունավորումՍվետլանա Խառլապ և Գալինա Նովոժիլովա
ՕպերատորՔաբուլ Ռասուլով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1975

Մուլտֆիլմը պատմում է հետաքրքրասեր տղայի մասին, որն ամռանը մանկապարտեզից փախել է` զբոսնելու համար։ Նկարահանվել է ըստ Յուրի Նագիբինի նույնանուն պատմվածքի։ Պատմվածքի երկրորդ էկրանավորումն է, առաջինը` «Կոմարով եղբայրներ» անվանումով գեղարվեստական ֆիլմը, նկարահանվել է 1961 թվականին, «Լենֆիլմ» կինոստուդիայում։ Ֆիլմն ի տարբերություն մուլտֆիլմի համալրվել է նույն հեղինակի երկու այլ` «Ծեր կրիան» ու «Խենթ ցուլը» պատմվածներով` ստեղծելով մեկ միասնական սյուժետային գիծ։

Սյուժե խմբագրել

Ամառ է։ Լողափին մեջքն արևին տալով` պառկած են մանկապարտեզի երեխաները։ Դաստիարակչուհին վերահաշվում է երեխաներին և հարցնում. «Երեխաներ, ո՞ւր է նորից կորել Կոմարովը»։ Հյուսիկներով աղջիկները պատասխանում են. «Նինա Պալնա։ Նա ավազի մեջ է մտել»։ Դաստիրակչուհին հարցնում է. «Կոմարով, ինչո՞ւ ես դու այդպես արել»։ Երեխան պատասխանում է, որ այդպես ավելի հետաքրքիր է։ Նա բարձրացնում է շորտը, որի գրպանի վրա ասեղնագործած էր` Կոմարով։ Դաստրակչուհին երեխաներին տանում հրապարակ, և նրանք սկսում են վարժություններ անել։ Մինչ բոլորը ցատկում էին, Կոմարովը ցատկոտելով մտնում է թփերի մեջ, հասնում ցանկապատին ու դուրս գալիս։

Տղան արահետով բացատ է հասնում, որտեղ կոն և գորտ է գտնում, որոնք դնում է գրպանները։ Բացատում նա ցցին կապված հորթուկի է հանդիպում և փորձում էր նրա հետ խաղալ։ Հետո հասնում է խատուտիկներ դաշտ ու տեսնում է, որ արևը իջնում է դեպի գետակը։ Այդտեղ նրան գտնում է դաստիրակչուհին և ուրախությունից լաց է լինում։ Իսկ Կոմարովը ասում է. «Նինա Պալնա, ինչո՞ւ եք լալիս։ Վերցրեք բոլորը, միայն թե մի լացեք»։ Եվ նրան է տալիս կոնն ու գորտը։

Նկարահանվող խումբ խմբագրել

Ռեժիսոր Լեոնիդ Նոսիրև
Սցենարի հեղինակ Յուրի Նագիբին
Բեմադրող նկարիչներ Լեոնիդ Նոսիրև, Սոֆյա Միտրոֆանովա, Տատյանա Կոլյուշևա
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Տատյանա Պոմերանցևա, Գալինա Բարինովա, Ելենա Մալաշենկովա, Անատոլի Աբարենով, Գենադի Սոկոլսկի, Վիկտոր Լիխաչյով, Ալեքսեյ Բուկին
Օպերատոր Քաբուլ Ռասուլով
Կոմպոզիտոր Եվգենի Բոտյարով
Հնչյունայի օպերատոր Վլադիմիր Կուտուզով
Խմբագիր Արկադի Սնեսարև
Մոնտաժող Օլգա Վասիլենկո
Ռեժիսորի օգնական Տատյանա Լիտկո
Նկարչի օգնական Վերա Կուդրյավցևա-Ենգալիչևա
Տնօրեն Լյուբով Բուտիրինա
Դերերը հնչյունավորել են Սվետլանա Խարլապ` Կոմարով, Գալինա Նովոժիլովա, Տ. Ստորոգոնովա

Թողարկում DVD ձևաչափով խմբագրել

Մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է «Բարև, ամառ» մուլտֆիլմերի հավաքածուում (Սոյուզմուլտֆիլմ)[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Капков. Леонид Носырев // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. Здравствуй, лето! (DVD)

Արտաքին հղումներ խմբագրել