Չուրիդիլո
Չուրիդիլո (ռուս.՝ Чуридило), կարճամետրաժ խորհրդային-հունգարական մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1976 թվականին, ռեժիսոր Լեոնիդ Նոսիրևի կողմից[1]։ Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ հուգարացի գրող Էրվին Լազարի հեքիաթի մոտիվների։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Լեոնիդ Նոսիրև |
Սցենարիստ | Հենրիխ Սապգիր |
Հնչյունավորում | Գալինա Իվանովա և Գեորգի Տարատորկին |
Բեմադրող նկարիչ | Vera Kudryavtseva-Yengalycheva? |
Երաժշտություն | Եվգենի Բոտյարով |
Օպերատոր | Քաբուլ Ռասուլով |
Երկիր | ԽՍՀՄ և Հունգարիա |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ և Pannónia Filmstúdió? |
Տևողություն | 618 s |
Թվական | 1976 |
Սյուժե
խմբագրելՄեծահասակը մարդը տանը նստած բարդ մաթեմատիկական խնդիր է լուծում և բանաձևեր է գրում։ Ձանձրույթից նա սկսում է խզբզել թղթի վրա, ինչի արդյունքում տարօրինակ արարածներ են ստացվում։ Նրա մոտ է գալիս Էրիկա անունով փոքրիկ շիկահեր աղջիկը և նկարած արարածին անվանում է «չուրիդիլո»։ Նա ուներ շատ ձեռքեր և ոտքեր, երեք զույգ աչք և երեք զույգ շրթունքներ։ Հանկարծակի նա կենդանանում է։ Դա դուր է գալիս Էրիկային, և նա խնդրում է մարդուն նկարել ինչ-որ բան ևս։ Այսպես հայտնվում են ուրախ կոկորդիլոսը, մանուշակագույն գայլուկը, ձիուկը` խնձորների մեջ։ Բայց հանկարծ դռան զանգը տալիս են։ Մարդը ստիպված է վերադառնալ գորշ առօրյային, հոգսին և աշխատանքին։ Նկարների մասին նա ասում է աղջկան, որ դրանք միայն խզբզոցներ են։ Էրիկան անհետանում է։ Հանկարծ տղամարդու ձեռքը ընկնում է «չուրիդիլոյի» նկարին։ Անսպասելիորեն մարդն սկսում է թավալվել բազկաթոռին, հիշելով, թե որքան ուրախ էր ինքը։ Նա հետ է կանչում աղջկան, և նրանք սկսում են իրար հետ քայլել երևակայության գույնզգույն աշխարհով։
Դերերը հնչյունավորել են
խմբագրել- Գալինա Իվանովա` աղջիկ
- Գեորգի Տարատորկին` նկարիչ
- Երգում են Մոսկվայի կամերային նվագախմբի մենակատարները
Մուլտֆիլմի մասին
խմբագրել«Չուրիդիլոն», այո, նա ինչ-որ չափով բացառիկ է։ Դե, նախ այն նկարահանվել է ըստ հունգարացի գրողի հեքիաթի։ Եվ նկարահանումը հունգարացիների հետ համատեղ է։ Սյուժեն այսպիսին է։ Մարդն ապրում է քաղաքում` ամբողջապես իր գործերի, աշխատանքի մեջ ընկղմված։ Նա գալիս է տուն, մեքենայաբար ինչ-որ բան է գծում, և հանկարծ թղթի վրա արարած է ձևավորվում։ Չուրիդիլո։ Այդ թերթիկը կենդանի է, իսկ մարդը հենց տեսնում է, միանգամից ուրախանում է, ցատկոտում է, իսկ պատուհանից երևում է աղջիկը... Ոչ, այդպես չէ, մի քիչ մոռացել եմ, այդ նա է գալիս նրա մոտ և տեսնում այդ արարածի` ձեռքերով, ոտքերով և աչքերով Չուրիդիլոյի խզբզոցը։ Աղջիկը խնդրում է. «Նկարիր ինչ-որ բան ևս»։ Եվ նա սկսում է նկարել... գայլ, ձի, կոկորդիլոսիկ։ Եվ այդպիսով ստեղծվում է մի մեծ, ուրախ ընտանիք։ Եվ այդ ժամանակ զանգը հնչում է, նա գնում է, հետո նորից վերադառնում է` արդեն հոգնած. աղջիկը խաղում է, Չուրիդիլոն պտտվում է թղթի վրա, իսկ նա որևէ ուշադրություն չի դարձնում նրանց վրա։
Այն, իհարկե, շարժվում է. քաղաքի, մենակության թեման է։ Բայց միևնույն ժամանակ դա այնուամենայնիվ մանկական թեմա է` զարմանահրաշ էակներ, ինչ-որ կոկորդիլոսիկներ, մանուշակագույն գայլը։ Չուրիդիլո։ Եվ, առհասարակ մանկության այդ աշխարհը ինձ շատ մոտ է։ Պատկերավորման տեսանկյունից նորից երփներանգություն է, չնայած ոճը կուբիստական է. նկարիչը ցանկացել է ինչ-որ բան անել Կլեեի ոճով։ - Հարցազրույց Լեոնիդ Նոսիրևի հետ[2]
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Леонид Носырев — Энциклопедия отечественного кино». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ О мультипликации и не только.04.07.2005
Արտաքին հղումներ
խմբագրել- Չուրիդիլո «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- Չուրիդիլո մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում