Խոզուկը փշե մուշտակում (ռուս.՝ Поросёнок в колючей шубке), խորհրդային կարճամետրաժ մուլտֆիլմ, որը նկարահանել է Վլադիմիր Դանիելևիչը Սոյուզմուլտֆիլմ ստուդիայում, 1981 թվականին։ Մուլտֆիլմը նկարահանվել է Սերգեյ Կոզլովի համանուն հեքիաթի հիման վրա[2]։

Խոզուկը փշե մուշտակում
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՎլադիմիր Դանիլևիչ
ՍցենարիստՍերգեյ Կոզլով
ՀնչյունավորումՎսևոլոդ Լարիոնով[1], Նատալյա Չենչիկ և Վիկտոր Խոխրյակով
Բեմադրող նկարիչԱնատոլի Կուրիցին
ԵրաժշտությունԵվգենի Բոտյարով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն558 վայրկյան
Թվական1981

Սյուժե խմբագրել

Ցուրտ մի օր պատուհանից ձյան փաթիլ տեսնելով՝ Ոզնին այնպես է սեղմվում ապակուն, որ նրա քիթը նմանվում է խոզի դնչի։ Փաթիլը նրան փշե մուշտակով խոզուկի տեղ է դնում և կանչում է դրսում խաղալու։ Լսելով, թե ում է կանչում փաթիլը, ոզնին կարծում է, թե ինչ որ մի տեղ, պատուհանի տակ նստած է սառած մի խոզուկ, որը չի ուզում խաղալ։ Հոգատար ոզնին որոշում է խոզուկին իր տուն կանչել` թեյ խմելու, բայց այդպես էլ չի գտնում նրան փողոցում։ Ձյան փաթիլի համար կարևոր չէ, թե ում հետ կխաղար. նա կանչում է մեկ ոզնուն, երբ նա դուրս է վազում, մեկ` խոզուկին, ում նա տեսնում է պատուհանից։

Դերերը հնչյունավորել են խմբագրել

  • Վեսևոլոդ Լարիոնով՝ Ոզնի
  • Նատալյա Չենչիկ՝ Ձյունի փաթիլ
  • Վիկտոր Խոխրյակով՝ հեղինակ

Թողարկում DVD ձևաչափով խմբագրել

Մուլտֆիլմը բազմիցս թողարկվել է DVD ձևաչափով` ընդգրկվելով Վլադիմիր Դանիելևիչի մուլտֆիլմերի «Ծնունդդ շնորհավոր, 4-րդ թողարկում» հավաքածուի մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Венжер Н. Я., Капков С. В. Animator.ru (ռուս.) — 2000.
  2. Сергей Козлов Поросенок в колючей шубке: Сказки / Художник В. Перцов. — Москва: Малыш, 1977. — 34 с.

Գրականություն խմբագրել

  • Козлов Сергей Григорьевич Поросенок в колючей шубке и другие сказки. — М.: АСТ, 2005. — 40 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 5-17-031586-4

Արտաքին հղումներ խմբագրել