Եվգենիա Սակերդոտե դե Լուստիգ
Եվգենիա Սակերդոտե դե Լուստիգ (իսպ.՝ Eugenia Sacerdote de Lustig, նոյեմբերի 9, 1910, Թուրին, Իտալիա - նոյեմբերի 27, 2011[1], Բուենոս Այրես, Արգենտինա), Իտալիայում ծնված արգենտինացի բժիշկ[2]։ Առաջինն է եղել Արգենտինայում, որ փորձարկել է պոլիոմիելիտի պատվաստանյութը։ Հրատարակել է ավելի քան 180 աշխատություն։
Եվգենիա Սակերդոտե դե Լուստիգ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 9, 1910 |
Ծննդավայր | Թուրին, Իտալիա |
Մահացել է | նոյեմբերի 27, 2011[1] (101 տարեկան) |
Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Թուրինի համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ, կենսաբան, քիմիկոս և համալսարանի դասախոս |
Աշխատատու | Բուենոս Այրեսի համալսարան |
![]() |
Վաղ կյանք և կրթություն
խմբագրելԵվգենիա Սակերդոտե դե Լուստիգը ծնվել է Թուրինում 1910 թվականի նոյեմբերի 9-ին։ 1929 թվականին որոշել է իր զարմիկի՝ Ռիտա Լևի-Մոնտալչինիի հետ միասին Իտալիայում բժշկություն ուսումնասիրել[3]։
Կարիերա
խմբագրելԵվգենիա Սակերդոտե դե Լուստիգը եղել է Թուրինի համալսարանի պրոֆեսոր Ջուզեպպե Լևիի օգնականը[3]։ Ֆաշիզմի վերելքով կորցրել է աշխատանքը, քանի որ հրեա էր։ 1939 թվականին նրա ամուսնու գործատուները կազմակերպել են նրանց արտագաղթը դստեր հետ Արգենտինա։ Արգենտինայում նրա որակավորումը թույլ է տվել նրան հետազոտություններ կատարել, բայց ոչ դասավանդել[4]։ Դարձել Է Բուենոս Այրեսի համալսարանի հյուսվածաբանության ամբիոնի վարիչ։ Եվգենիան մշակել է In vitro-ի կենդանի բջիջները, որը թույլ է տալիս ուսումնասիրել տարբեր տեսակի վիրուսներ և ուռուցքներ[3]։
Երբ սկսվել է պոլիոմիելիտի համաճարակը, Սակարդոտե դե Լուստիգը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ուղարկվել է Միացյալ Նահանգներ՝ պրոֆեսոր Ջոնաս Սոլկի աշխատանքի մասին տեղեկանալու համար։ Վերադառնալով Արգենտինա՝ հրապարակավ պատվաստել է իրեն և իր երեխաներին, որպեսզի բնակչությանը համոզի պոլիոմիելիտի պատվաստանյութի օգուտների մասին[3]։
2010 թվականին արժանացել է Ռեբեկա Գերշմանի մրցանակին՝ հայտնի հետազոտական աշխատանքի համար[5]։
Նրա գիտական հրապարակումներից ավելի քան 180-ը առկա են Անխել Հ. Ռոֆոյի անվան ուռուցքաբանության ինստիտուտի, Մալբրանի ինստիտուտի և Ազգային գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդի արխիվներում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Scienza a due voci — 1999.
- ↑ «A los 101 años, murió la doctora Sacerdote de Lustig». Diario La Nación. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 "A los 101 años, murió la doctora Sacerdote de Lustig" Արխիվացված 2020-09-01 Wayback Machine La Nación, 29 November 2011.
- ↑ Sandra McGee Deutsch (2010 թ․ հունիսի 22). Crossing Borders, Claiming a Nation: A History of Argentine Jewish Women, 1880–1955. Duke University Press. էջեր 85–. ISBN 0-8223-9260-7.
- ↑ «Se conocieron los ganadores de los premios Houssay y Rebeca Gerschman 2010». www.ctys.com.ar (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենիա Սակերդոտե դե Լուստիգ» հոդվածին։ |