Եվա Սուջյան
Եվա Սուջյան (դեկտեմբերի 14, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռոք երգչուհի[1]։
Եվա Սուջյան | |
---|---|
Ի ծնե անուն | Եվա Մկրտչի Սուջյան |
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1984 (40 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | մետալ, պրոգրեսիվ ռոք, ալտերնատիվ ռոք |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2003 - ներկա |
Կապված | Սթրայֆ (2003-2010) Alien Time (2010-ից) |
Կիթառահար, ջազմեն Մկրտիչ Սուջյանի դուստրն է և երգիչ Գոռ Սուջյանի քույրը։
Ծնվել է 1984 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանում։ 2001 թվականին ավարտել է Երևանի թիվ 119 միջնակարգ դպրոցը։ 2006 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, եղել է երգչուհի Գոհար Գասպարյանի աշակերտուհին։ 2003 թվականից հանդիսացել է «Սթրայֆ» պրոգրեսիվ-մետալ խմբի մեներգչուհին, իսկ 2010 թվականից՝ «Aline Time» ռոք խմբի մեներգչուհին է[2][3]։
Իքս-Ֆակտոր 1
խմբագրել2010 թվականին Եվա Սուջյանը մասնակցեց Իքս-Ֆակտոր նախագծի Հայաստանյան տարբերակի առաջին եթերաշրջանին։ Հաղթահարելով նախնական լսումներ և ժյուրիի տան փուլերը Եվան անցավ գալահամերգներ 25-ից բարձր տարիքային խմբում, որի ղեկավարը Գիսանե Պալյանն էր։ Եվան նախագծում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը։