Սթրայֆ, հայկական պրոգրեսիվ-մետալ խումբ է։

Սթրայֆ
Հիմնական տվյալներ
Երկիր{{{2}}} Հայաստան, Երևան
Ժանրերպրոգրեսիվ մետալ
Գործունեություն2003 – ներկա
ԿապվածAlien Time
ԿայքMySpace
Անդամներ
Կարեն Խուրշուդյան (Կիթառ)
Եվա Սուջյան (վոկալ)
Հովհաննես Կուլողլյան (կիթառ, 2007-2010)
Գևորգ (բաս-կիթառ)
Կորյուն Բոբիկյան (Հարվածային)
 Stryfe Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Խումբը հիմնադրվել է Կարեն Խուրշուդյանի, Ալիկի ու Վիլենի կողմից 2003 թ. Երևանում, ովքեր որոշել են լրջորեն զբաղվել երաժշտությամբ ու խմբում ունենալ աղջիկ մենակատար։ Խմբի բոլոր անդամներն իրենց աշխատանքն ունեն ու փորձերն անում են աշխատանքից հետո։ Կարենը բանկում է աշխատում, մասնագիտությամբ տնտեսագետ է՝ սովորում է ասպիրանտուրայում, խմբի բաս կիթառահար Գևորգը Ճարտարագիտական համալսարանն է ավարտել, մյուս կիթառահար Հովհաննեսը ֆիզիկոս է, վերջերս է իր թեզը պաշտպանել։ Մասնագիտությամբ երաժիշտ են Եվան ու հարվածային գործիքներ նվագող Կորյունը, ով Կոնսերվատորիայի ջութակի բաժինն է ավարտել։ Կարենը գտնում է, որ երաժշտություն արարելու համար կարևորը «ներքինն է, զգայականը», նա օրինակ է բերում շատ հանճարեղ ռոք խմբերի, որոնց անդամները երաժշտական կրթություն չունեն, բայց պրոֆեսիոնալ երաժիշտներ են։ 2008 թ. թողարկվել են "Cursed Theatre" (Անիծված թատրոն) ձայներիզը։

Արտաքին հղումներ խմբագրել