Մկրտիչ Սուջյան

հայ ջազ երաժիշտ

Մկրտիչ Արտաշեսի Սուջյան (սեպտեմբերի 11, 1954(1954-09-11)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ջազային երաժիշտ, կիթառահար։ Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (2009)։

Մկրտիչ Սուջյան
Ծնվել էսեպտեմբերի 11, 1954(1954-09-11)[1] (70 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Ժանրերջազ
Մասնագիտությունջազ երաժիշտ և կիթառահար
Գործիքներկիթառ
ԱշխատավայրՀայաստանի ազգային ռադիոյի էստրադային–սիմֆոնիկ նվագախումբ, Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ, Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան, Հայֆիլհարմոնիա, Նիժնի Նովգորոդի կոնսերվատորիա, Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա և Գունեշ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1973)
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն

խմբագրել

1968 թվականին ավարտել է երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը։ 1968-1973 թթ. սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայի դիրիժորական բաժնում։ 1977 թ. սկսել է երաժշտական գործունեությունը երևանյան բազմաթիվ վոկալ-գործիքային նվագախմբերում։ 1979 թ. մեկնել է Աշխաբադ և աշխատել «Փիրուզա» ֆոլկ-ջազ նվագախմբում, որտեղ դարձել է դափնեկիր։ 1981 թ. վերադարձել է Երևան և աշխատել Հայաստանի պետական հեռուստա-ռադիոկոմիտեի էստրադային սիմֆոնիկ նվագախմբում՝ որպես մենակատար և երաժիշտ։ Նվագախմբում 10-ամյա աշխատանքային տարիների ընթացքում ձայնագրել է գրեթե բոլոր հայ կոմպոզիտորների կիթառի գործերը։ Մասնակցել է Երևանի ջազ քոլեջի ստեղծման աշխատանքներին, որտեղ 1981 թվականից դասավանդել է կիթառ։ 1985 թ. և 1987 թ. դարձել է երևանյան, 1986 թ.` թբիլիսյան ջազ փառատոների դափնեկիր։ 1992 թվականից էլեկտրոկիթառ է դասավանդում Մոսկվայի էստրադային և ջազային արվեստի պետական երաժշտական ուսումնարանում։ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանյի դասախոս է։ Հյուրախաղերով եղել է ավելի քան 30 երկրներում։ «Մնոգոլիկայա գիտառա» համառուսական մրցույթ-փառատոնի կազմակերպիչն է, տնօրենը և ժյուրիի անդամ։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել