Ես դեռ հավատում եմ (ֆիլմ)

Ես դեռ հավատում եմ, Էրվին եղբայրների (Էնդրյու և Ջոն Էրվիններ) հեղինակած կենսագրական ֆիլմ, որը հիմնված է իրական փաստերի վրա։ Այն պատմում է երգիչ-երգահան Ջերեմի Քեմփի և նրա կնոջ՝ Մելիսա Լին Հենինգ-Քեմփի կյանքի մասին, ում մոտ ամուսնությունից կարճ ժամանակ անց հայտնաբերվեց ձվարանի քաղցկեղ։ «I Still Believe» երգը ֆիլմի համանուն տարբերակն է։ Պլանավորվում է ֆիլմը թողարկել Լիոնսգեյթում մինչև 2020 թվականի մարտի 20-ը[2]։

Ես դեռ հավատում եմ
անգլ.՝ I Still Believe
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա և կենսագրական ֆիլմ
Թվական2020, օգոստոսի 13, 2020, մարտի 27, 2020, մարտի 13, 2020 և ապրիլի 9, 2020[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷնդրյու Էրվին և Ջոն Էրվին
ՊրոդյուսերՔևին Դաունս, Ջոն Էրվին և Էնդրյու Էրվին
Սցենարի հեղինակՋոն Էրվին, Ջոն Գան և Մադլեն Քերոլ
ԴերակատարներՔեյ Ջեյ Ապա, Բրիտ Ռոբերտսոն, Մելիսա Ռոքսբուրգ, Նեյթան Փարսոնս, Շանայա Թվեյն և Գերի Սինիզ
ԵրաժշտությունՋոն Դեբնի
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա
ԿինոընկերությունKingdom Story Company
Տևողություն115 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ֆիլմը հիմքում ընկած են Քեմփի և Մելիսայի սիրավեպի պատմությունը։ Չնայած Քեմփը գիտեր, որ Մելիսային հաշված օրեր են մնացել՝ նրանք ամուսնացան 2000 թվականի հոկտեմբերին[3]։ Մելիսայի վիճակը գնալով վատանում էր։ Նա մահացավ 2001 թվականի փետրվարին՝ ամուսնությունից չորս ու կես ամիս անց[4]։ Այս դժբախտությունը դրամատիզացրեց Քեմփի երիտասարդ տարիները։ Նա դարձավ հայտնի երգիչ և հետագայում հանդիպեց իր երկրորդ կնոջը՝ Ադրիենին[4]։

Դերասանական կազմ խմբագրել

Արտադրություն խմբագրել

Ֆիլմը՝ Էրվին եղբայրների և Լիոնսգեյթ ընկերության երկրորդ համագործակցության արդյունքն էր[5], որն իրականություն դարձավ Էրվին եղբայրների, Քեյվին Դաունսի և Թոնի Յանգի համատեղ հիմնած Քինգդըմ ստուդիայում[6]։

Քեյ Ջեյ Ապան ըտրվեց ֆիլմի գլխավոր դերի համար, իսկ Հարի Սինիսը՝ Քեմփի հոր դերակատարման համար[7]։ Հաջորդ ամսում պարզ դարձավ ամբողջ դերասանական կազմը[5]։

Ապան, ով նաև պետք է երգեր ֆիլմում, մեծ տեսլական ուներ ֆիլմի հաջողությունների մասին, քանի որ այն վախերի, հիասթափությունների և հավատի մասին էր և այն յուրաքանչյուրի մասին էր, ով սիրել, կորցրել և հույսով ապրել է[8]։

Ֆիլմի նախնական գործողությունները սկսվում են 2019 թվականի մայիսին, Ալաբամայի ծովափնյա Մոբիլ քաղաքում[9][10]։ Ֆիլմի հոլովակը թողարկվել է 2019 թվականի օգոստոսին[11]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. «'I Still Believe' trailer shows star-studded cast, tells true love story of Jeremy Camp». www.christianpost.com.
  3. Jeremy Camp: Melissa's Dying Wish (CBN)
  4. 4,0 4,1 Gary Sinise, KJ Apa will star in faith-based film 'I Still Believe' about singer Jeremy Camp (Fox News)
  5. 5,0 5,1 ‘I Still Believe’: Shania Twain, Melissa Roxburgh & More Join Lionsgate/Kingdom Studios’ Faith-Based Drama (Deadline)
  6. Erwin brothers launching new film studio (Birmingham Business Journal)
  7. K.J. Apa & Gary Sinise Join Lionsgate/Kingdom Studio Faith-Based Film ‘I Still Believe’ – CinemaCon (Deadline)
  8. WATCH: Riverdale's KJ Apa Sings and Romances Britt Robertson in Moving I Still Believe Trailer (People)
  9. Film News Roundup: Shania Twain, Britt Robertson Join Faith-Based ‘I Still Believe’ (Variety)
  10. New Erwin brothers movie, ‘I Still Believe,’ seeks extras for filming in Mobile (AL.com)
  11. See Riverdale star K.J. Apa in first trailer for Christian romance I Still Believe (EW)

Արտաքին հղումներ խմբագրել