Մելիսա Ռոքսբուրգ
Մելիսա Ռոքսբուրգ (անգլ.՝ Melissa Roxburgh, դեկտեմբերի 10, 1992, Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի դերասանուհի։ «Գերբնական» պոտենցիալ սպին-օֆֆ հեռուստասերիալի ներկառուցված պիլոտային էպիզոդում խաղացել է գլխավոր դերերից մեկը, սակայն սերիալն այդպես էլ չի պատվիրվել[1][2]։ Գլխավոր դերեր է խաղացել նաև «Քաջություն» և «Մանիֆեստ» սերիալներում։
Մելիսա Ռոքսբուրգ անգլ.՝ Melissa Roxburgh | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1992 (31 տարեկան) |
Ծննդավայր | Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա |
Կրթություն | Սայմոն Ֆրեյզերի անվան համալսարան |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | դերասանուհի |
Կենսագրություն խմբագրել
Ռոքսբուրգը քահանայի և նախկին թենիսիտուհի Շելի Ուոլփոլի ընտանիքում չորս երեխաներից երկրորդն է։ Նա ունի երկու քույր (Քրիաթի և Էշլի) և կրտսեր եղբայր (Մեթ)։ Նրա ծնողները՝ կանադացի հայրն ու բրիտանուհի մայրը, Կանադա են տեղափոխվել ԱՄՆ-ից։ Ռոքսբուրգի հայրը ծնունդով Չիկագոյից է, ինչը դերասանուհուն թույլ է տվել երկքաղաքացիություն ունենալ[3]։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ռոքսբուրգը Վանկուվերում սկսել է դերասանի կարիերան[4]։
Մանուկ հասկում Ռոքսբուրգն ընտանիքի հետ այցելել է Աֆրիկա, Ալբանիա և Գվատեմալա, ինչը նրա մոտ հետաքրքրասիրություն է առաջացրել սոցիալական արդարության հարցերի նկատմամբ[5][6]։ Դերասանուհին Միջազգային փրկարարական կոմիտեում (IRC), որը մարդկանց օգնում է արտակարգ հասարակական ճգնաժամերում, հանդիսանում է GenR Leader։ Մինչև «Մանիֆեստ» սերիալում աշխատելը Ռոքսբուրգը Սայմոն Ֆրեյզերի համալսարանում սովորել է հասարակական հարաբերություններ և պատրաստվել է դառնալ լրագրող[6]։
Ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2011 | Թուլամորթի օրագիրը։ Ռոդրիկի կանոնները | Diary of a Wimpy Kid: Rodrick Rules | Ռեյչել | |
2012 | Թուլամորթի օրագիրը։ Շան օրեր | Diary of a Wimpy Kid: Dog Days | Հեզեր Հիլզ | |
2014 | Լեպրեկոն։ Սկիզբ | Leprechaun: Origins | Ջենի | |
2015 | Ծովային հետևակային 4 | The Marine 4: Moving Target | Օլիվիա Թանիս | |
2016 | Աստղային ճանապարհ։ Անսահմանություն | Star Trek Beyond | Էնսին Սիլ | |
2016 | 2BR02B: To Be or Naught to Be | Լեորա Դունկան | Կարճամետրաժ | |
2016 | Առանց մխիթարության | Lost Solace | Ազարիա |
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2014 | Գերբնական | Supernatural | Վայոլտ Դյուվալ | Bloodlines |
2015 | Սպանություն կանանց հանրակացարանում | Sorority Murder | Քարլի | Հեռուստաֆիլմ |
2016 | Վաղվա լեգենդները | Legends of Tomorrow | Բեթի Սիվեր | Night of the Hawk |
2017-2018 | Քաջություն | Valor | Թեա | Գլխավոր դեր |
2017 | Ճանապարհորդներ | Travelers | Քերի | 17 Minutes |
2018-2019 | Մանիֆեստ | Manifest | Միքայել Սթոուն | Գլխավոր դեր |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Webb Mitovich, Matt (2014 թ․ մարտի 8). «Pilot Scoop: Supernatural Spin-Off Gets a New Title, Casts Its Final Series Regular». TVLine. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Andreeva, Nellie (2014 թ․ մարտի 8). «CW's 'Supernatural' Spinoff Casts Melissa Roxburgh As Female Lead, Gets New Title». deadline.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Bundel, Ani. «Melissa Roxburgh Is Like Her Manifest Character in More Ways Than You'd Think». Elite Daily. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «The Secret to Making it in L.A.? Grow a Thick Skin». Backstage. 2019 թ․ հունվարի 9. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «Melissa Roxburgh». microsoft.com. 2020.
- ↑ 6,0 6,1 Maynard, Stacey (2017 թ․ նոյեմբերի 4). «Interview with Melissa Roxburgh». TV Series Hub. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելիսա Ռոքսբուրգ» հոդվածին։ |