Քենեթի Ջեյմս Ֆիցջեռալդ (Քեյ Ջեյ) Ապա[1][2] (անգլ.՝ Keneti James Fitzgerald «KJ» Apa, հունիսի 17, 1997(1997-06-17), Օքլենդ, Նոր Զելանդիա), նորզելանդացի դերասան։ Առավել հայտնի է «Շորթլանդ-սթրիթ» օճառային օպերայի Կեյն Ջեքսոնի և «Ռիվերդեյլ» հեռուստասերիալի Արչի Էնդրյուսի դերերով[3]։ 2017 թվականին նկարահանվել է «Շան կյանքը» ֆիլմում, դերակատարելով երիտասարդ Իթան Մոնթգոմերիին[4]։

Քեյ Ջեյ Ապա
Ծննդյան թիվ՝հունիսի 17, 1997(1997-06-17) (26 տարեկան)
Ծննդավայր՝Օքլենդ, Նոր Զելանդիա
Քաղաքացիություն՝ Նոր Զելանդիա
Մասնագիտություն՝կինոդերասան, երգիչ, հեռուստատեսային դերասան և դերասան
IMDb։ID 6216001

Կենսագրություն խմբագրել

Ապան ծնվել է Օքլենդում, Քենեթի և Թեսա Ապայի ընտանիքում։ Նրա հայրը սամոացի է, իսկ մայրը մատայ, ով Սամոայում ունի սեփական գյուղ[2]։ Ապան ունի երկու ավագ քույրեր՝ Արիետա և Տիմենա։

Մինչ զբաղվելը դերասանական կարիերայով, նա ուսում է ստացել Օքլենդի Թագավորական քոլեջում[5]։

Նվագում է կիթառ և դաշնամուր[2]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր
2013 - 2015 Շորթլանդ-սթրիթ Shortland Street Քեյն Ջենկինս
2016 Փակուղի The Cul De Sac Ջեկ
2017 Ռիվերդեյլ Riverdale Արչի Էնդրյուս
2017 Շան կյանքը A Dog's Purpose երիտասարդ Իթան Մոնտգոմերի
2017 Altar Rock

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Kiwi-Samoan actor KJ Apa scores lead US role» (ամերիկյան անգլերեն). sugamagazineonline.com. 2015 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  2. 2,0 2,1 2,2 Jung, E. Alex (2017 թ․ փետրվարի 9). «Riverdale's K.J. Apa on His Dye Job, His Abs, and Why He Ships Archie and Betty». Vulture (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  3. Andreeva, Nellie (2016 թ․ փետրվարի 25). «'Riverdale' Finds Its Archie & Josie: KJ Apa To Topline CW Pilot». Deadline.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  4. Borys Kit, Rebecca Ford (8/5/2015). «Britt Robertson, Dennis Quaid Join DreamWorks' 'A Dog's Purpose' (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  5. Jones, Bridget (2014 թ․ նոյեմբերի 13). «Our little brother the Shortie star». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյ Ջեյ Ապա» հոդվածին։