Ենովք Արմեն
Ենովք Արմեն (Արմենյան, 1883, նոյեմբերի 10, Էֆքերե (Կեսարիայի մոտ) - 1968, մայիսի 6, Մարսել), հայ գրող, լրագրող, մշակութային գործիչ։
Ենովք Արմեն արմտ. հայ.՝ Ենովք Արմէն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 10, 1883 |
Ծննդավայր | Էֆքերե, Կայսերիի մարզ, Թուրքիա[1][2] |
Վախճանվել է | մայիսի 6, 1968[1][2] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Մարսել[1][2] |
Մասնագիտություն | գրող, լրագրող և մշակութային գործիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կեդրոնական վարժարան[1] և Ռոբերթ քոլեջ[1] |
Աշխատավայր | Մասիս[1] |
Ենովք Արմեն Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Կ․ Պոլսի Կեդրոնական վարժարանում և Ռոբերտ քոլեջում։ Խմբագրել է «Մասիս»(190)-1908), «Չեզոք» (1910-1912) թերթերը, աշխատել «Բյուրակն» (1900-1905), «Առավոտ» (1909-1910) թերթերի խմբագրություններում։ Հրատարակել է «Կինը» (1906) պատմվածքների ժողովածուն, «Թրքահայ գրականությունը մամուլի ազատության թվականին» (1909) ուսումնասիրությունը ևն։ 1911-1914 թվականներին զբաղվել է ուսուցչությամբ։ 1919 թվականին լույս է ընծայել Մեծ Եղեռնին նվիրված ԱՄՆ դեսպան Հերնի Մորգենթաուի հուշերի հայերեն թարգմանությունը՝ «Ամերիկյան դեսպան Մր․ Մորկընթաուի յիշատակները եւ հայկական եղեռնին գաղտնիքները» խորագրով։ 1931 թվականից բնակություն է հաստատել Մարսելում, որտեղ հիմնել է տպարան։ Ենովք Արմենը եղել է Ֆրանսահայ մշակութային միության Մարսելի մասնաճյուղի պատվավոր նախագահը[3][4]։
Երկեր
խմբագրել- Ենովք Արմէն, Կինը (Պատմուածքներ), Կ. Պոլիս, տպարան Ծաղիկ (Սագաեան), 1906։
- Ենովք Արմէն, Վեղարաւոր սատանան։ [ Մաղաքիա Օրմանեանին ], Ա. տ.: Ա. հ, 1908։
- Ենովք Արմէն, Ազգային սահմանադրութիւնը եւ Ազգային երեսփոխանական ժողովը։ Ձօնուած հայ ժողովուրդին, Կ. Պոլիս, տպագրութիւն Արշակ Կարոյեանի, 1908։
- Ենովք Արմէն, Թրքահայ գրականութիւնը մամուլի ազատութեան թուականին, Կ. Պոլիս, տպարան Շանթ, 1909։
- Ճէլալ Նուրի, Մղձաւանջ, վէպ համիտեան կեանքէ, թարգմանեց Ենովք Արմէն, Կ. Պոլիս, տպ. Օննիկ Բարսեղեան եւ որդի, 1911։
- Ենովք Արմէն, Հայ նոր բանաստեղծները։ Ա. Հրանտ Նազարեանց, Կ. Պոլիս, Տպագր. Վ. եւ Հ. Տէր-Ներսէսեան, 1911։
- Ենովք Արմէն, Արշակ Չօպանեան։ Կեանքը եւ գրական ու հասարակական գործունէութիւնը։ (Լէքչըր՝ խօսուած՝ Ատա-Բազար՝ Հայուհեաց Վարժարանի եւ Պարտիզակ՝ Ամերիկեան Բարձր. Վարժարանի (1912) մեջ), Կ. Պոլիս, տպարան Ռ. Սագաեան, 1913։
- Լօյտ Ճօրճի հռչակաւոր ճառը եւ Հայկական խնդիրը անգլիական խորհրդարանին մէջ, թարգմ. Ենովք Արմէն, Կ. Պոլիս, Տպագրութիւն Ա. Կարօեան, 1918։
- Լօյտ Ճօրճի հռչակաւոր ճառը եւ Հայկական խնդիրը անգլիական խորհրդարանին մէջ, թարգմ. Ենովք Արմեն, երկրորդ տպագրութիւն, Կ. Պոլիս, տպարան Օ. Արզուման, Պ. Պալենց գրատան հրատարակութիւն, 1919։
- Ամերիկեան դեսպան Մր. Մօրկընթաուի յիշատակները եւ հայկական եղեռնին գաղտնիքները, թարգմ. Ենովք Արմէն, Կ. Պոլիս, Օ. Արզուման, 1919։
- Ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերը և հայկական եղեռնի գաղտնիքները։ Ֆաքսիմիլային հրատարակություն, թարգմ. Ենովք Արմէն, Երևան, «Լույս», 1990։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 167.
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՄԱՍԻՍ». Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան».
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ենովք Արմեն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 93)։ |