Ենյո Ռեյտյո (իսկական անունը՝ Ենյո Ռեյխ մարտի 29, 1905(1905-03-29)[1][2], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - հունվարի 1, 1943(1943-01-01)[1][2], Evdakovo, Կամենսկի շրջան, Վորոնեժի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հունգարացի գրող, ֆանտաստ, թատերագիր և լրագրող։ Ստեղծագործում էր Պ. Խովարդ, Գիբսոն Լեվերի կեղծանուններով։

Ենյո Ռեյտյո
հունգ.՝ Rejtő Jenő
Ծննդյան անունհունգ.՝ Reich Jenő
Ծնվել էմարտի 29, 1905(1905-03-29)[1][2]
ԾննդավայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա
Վախճանվել էհունվարի 1, 1943(1943-01-01)[1][2] (37 տարեկան)
Վախճանի վայրEvdakovo, Կամենսկի շրջան, Վորոնեժի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Գրական անունP. Howard և Gibson Lavery
Մասնագիտությունլրագրող, գրող, գիտաֆանտաստիկ գրող, վիպասան և դրամատուրգ
Լեզուհունգարերեն
Քաղաքացիություն Հունգարիա
Ժանրերվեպ և Ֆարս
Ուշագրավ աշխատանքներThe Lost Cruiser?, The Three Musketeers in Africa?, Dirty Fred, the Captain?, The 14-Carat Roadster?, Q7470654?, The Found Cruiser?, Q465305?, The Blonde Hurricane?, Q111029365?, Q56189224?, Q56392531? և Q111024289?
 Jenő Rejtő Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1905 թվականին մարտի 29-ին, Բուդապեշտում, Հունգարիա։ 1934 թվականին Բուդապեշտում ավարտել է թատերական ուսումնարանը և ուղևորվել է ճանապարհորդելու Եվրոպա։ Վերադառնալով տուն` Ռենյոն սկսել է զբաղվել թատերագրությամբ։ Նրա ստեղծագործությունները հաճախ էին հաջողության հասնում, ինչպես դա տեղի ունեցավ «Ով է համարձակվում հաղթել» (1934) օպերայի դեպքում։ Ավելի ուշ Ռենյոն սկսում է գրել արկածային նովելներ, որոնք հիմնված էին նրա արտասահմանյան ճանապարհորդությունների վրա։ Երիտասարդին գերել էին խոշոր նավահանգստային քաղաքների բնակիչների խիզախ ազատությունը. Նավաստիները, դոկերները, զինվորները, համակրելի թափառաշրջիկները նրա բազմաթիվ վեպ-ծաղրերգություններում դարձաել են անհավանական արկածների հերոսներ։

Նրա ստեղծագործությունները՝ գրված Պ. Խովարդ կեղծանվան տակ, ծաղրելով ֆրանսիական Արտասահմանյան լեգեոնը մեծ հաջողություն էին վայելում ընթերցողների շրջանում։ Դրանցից որոշները դիտվում էին որպես գիտական ֆանտաստիկա։

Յենյո Ռեյտյոն նաև կաբարեների համար գրված մեծ քանակությամբ կատակերգությունների հեղինակ է, և Նադկյորուտ թերթի խմբագիրն էր։

1942 թվականին, լինելով ծանր հիվանդ, Յենյո Ռեյտյոն Խաչված նետերի կուսակցության կողմից մեղադրվել է «վնասակար» գործունեություն ծավալելու մեջ և հենց հիվանդանոցից ուղարկվել է տուգանային վաշտ։ Նա մահացել է 1943 թվականի հունվարի 1-ին, Եվդոկովի մոտ գտնվող աշխատանքային ճամբարում, օկուպացված Ուկրաինայի տարածքում։

Յենյո Ռեյտյոյի հիշատակը այժմ էլ հարգում են Բուդապեշտի Japán սրճարանում (Japán kávéház), որտեղ նա մշտական հաճախորդ էր։ 2001 թվականին Բուդապեշտում նրա պատվին փողոց են կոչել[3], իսկ 2003 թվականին Պետյոֆիի անվան գրականության թանգարանում (Petőfi Irodalmi Múzeum)[4] նրան նվիրված ցոււցահանդես է տեղի ունեցել։ 2005 թվականին «Մեծ հունգարացիներ» շարքում թողարկվել է հունգարական փոստային դրոշմանիշ գրողի դիմանկարով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. «Pictures of Rejto street». Վերցված է 2009 թ․ հունիսի 18-ին.
  4. «The Museum of Literature Petőfi». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ենյո Ռեյտյո» հոդվածին։