Եղևնու խաչկտուց
Եղևնու խաչկտուց | |
![]() Եղևնու խաչկտուց (արու) | |
![]() Եղևնու խաչկտուց (էգ) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճնճղուկազգիներ (Passeriformes) |
Ընտանիք | Սերինոսազգիներ (Fringillidae) |
Ցեղ | Խաչկտուցներ (Loxia) |
Տեսակ | Եղևնու խաչկտուց (L. curvirostra) |
Միջազգային անվանում | |
Loxia curvirostra | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Եղևնու խաչկտուց (լատին․՝ Loxia curvirostra), սերինոսների ընտանիքին պատկանող փոքր թռչուն է, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Նստակյաց և հազվագյուտ տեսակ է։
Արտաքին կառուցվածք
խմբագրելՄարմնի երկարությունը 16,5 սմ է, թևերի բացվածքը՝ 27–30 սմ, կենդանի զանգվածը՝ 43–57գ։ Վերին և ստորին կտուցների ծայրերը խաչվում են (այստեղից՝ անվանումը)։ Արուն առավելապես կարմիր է, էգը՝ մոխրագույն-կանաչ, գոտկատեղը՝ դեղնավուն, երիտասարդը՝ դեղնադարչնագույն։ Կազմում է փոքր ընտանեկան խումբ-երամներ։ Բնակվում է բարձրաբուն ասեղնատերև անտառներում։ Տարածված է Լոռու մարզի ասեղնատերև անտառներում, «Սոճուտ» դենդրոպարկում։
Սննդառություն
խմբագրելՍնվում է ասեղնատերև ծառերի սերմերով (կոներից դուրս է հանում խաչկտուցով) և որոշ անողնաշարավորներով։
Բազմացում և զարգացում
խմբագրելԲնադրում է ձմռանը, գարնանը, աշնանը՝ կապված կերի առկայության հետ։ Բույնը հարթակ է՝ ճյուղերից։ Դնում է 22 մմ տրամագծով, կապտավուն-սպիտակ, պտավոր 3-4 ձու։ Թխսակալում է էգը՝ 12-13 օր։ 18-15 օրական ձագերը բնից դուրս են գալիս և երկար ժամանակ կերակրվում ծնողների կողմից։
Հաջողությամբ ընտելանում է անազատ պայմաններին։
Տարածվածություն
խմբագրելՏեսակը տարածված է Ղրիմում, Կովկասում, Թուրքիայում և Կիպրոսում։ Հայաստանում հանդիպում է հյուսիս-արևելքում՝ բնակեցնելով խառնանտառները[1]։
Պահպանություն
խմբագրելՍակավաթիվ, օլիգոտոպային տեսակ է, որը ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում տվյալների անբավարարություն կատեգորիայով։
Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն։ Անազատ պայմաններում պահելու վերաբերյալ տեղեկությունները բացակայում են։
Վտանգման հիմնական գործոններն բավարար ուսումնասիրված չէ։ Հավանաբար, ապրելավայրերը կրճատվում են անկանոն անտառահատումների, մասնավորապես՝ սոճու հատման հետևանքով[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղևնու խաչկտուց» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղևնու խաչկտուց» հոդվածին։ |