Խաչկտուցներ
Խաչկտուցներ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Loxia Linnaeus, 1758 | ||||||||||||||
Տեսակներ | ||||||||||||||
| ||||||||||||||
|
Խաչկտուցներ (լատին․՝ Loxia), սերինոսազգիների ընտանիքի թռչունների սեռ։ Մարմնի երկարությունը մինչև 20 սմ է, քաշը՝ 30-58 գ։ Վերին և ստորին ծնոտների եղջերակտուցները ծայրերով խաչված են։ Արուների փետուրները կարմրավուն են, էգերինը՝ կանաչավուն։ Պոչը կարճ է։
Հայտնի է 3 տեսակի խաչկտուցներ՝
- սոճու խաչկտուցներ (Լ. pityopsittacus),
- եղևնու խաչկտուցներ (Լ. curvirostra),
- սպիտակաթև խաչկտուցներ (Լ. leucoptera)։
Ապրում են հիմնականում փշատերև անտառներում, սնվում են սոճու, եղևնու կոների սերմերով, երբեմն՝ միջատներով ու տարբեր բույսերով։
1965 թվականին Ստեփանավանի փշատերև անտառներում հայտնաբերվել են եղևնու խաչկտուցներ։ Խաչկտուցների բազմացումը կապված է փշատերև ծառերի կոների բերքատվության հետ։ Առատ կերի պայմաններում մի քանի սերունդ են տալիս, բազմանում են նաև ձմռանը։ Դնում են 3-5 ձու։ Թխսում է միայն էգը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 28)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչկտուցներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչկտուցներ» հոդվածին։ |