Եղիր զիլ (անգլ.՝ Be Cool), ամերիկական կինոկատակերգություն 2005 թվականի, Էլմոր Լեոնարդոյի (1999 թվական) վեպի մոտիվներով։ Գիրքը համարվում է 1990 թվականի «Բռնել կարճլիկին» (Get Shorty) վեպի սիկվել՝ նույն հեղինակի կողմից։

Եղիր զիլ
անգլ.՝ Be Cool
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն[1][2], ԼԳԲՏ թեմայով ֆիլմ, քրեական ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքԵղիր զիլ
Թվականմարտի 4, 2005[3] և մարտի 31, 2005[4]
Լեզուանգլերեն և ռուսերեն
ՌեժիսորՖ․ Գարի Գրեյ[5][1][6][…]
ՊրոդյուսերԴենի Դե Վիտո
Սցենարի հեղինակՓիթեր Ստեյնֆելդ
ԴերակատարներՋոն Տրավոլտա[5][6][7][…], Ումա Թուրման[5][6][7][…], Քենան Թոմփսոն, Քրիստինա Միլիան[6][7], Վինս Վոն[5][6][7][…], «Զվարճացնող» Սեդրիք[6][7][8], Անդրե 3000, Սթիվեն Թայլեր[6][7], Հարվի Քեյթել[6][7], Դուեյն Ջոնսոն[6][7][2], Դենի Դե Վիտո[6][7], Ջեյմս Վուդս[7], Արիելա Կեբբել[7], Քիմբերլի Բրաուն[7], Փոլ Ադելշտեյն[7], Դեբի Մեյզար[7], Աերոսմիթ, Աննա Նիկոլ Սմիթ[7], Դեն Բրաուն[7], Ֆրեդ Դերսթ[7], Ջին Սիմոնս[7], Ռոբերտ Պաստորելլի[7], RZA[7], Սերժիո Մենդես, Սեթ Գրին[7], Black Eyed Peas, Փուսիքեթ Դոլս, Վայկլեֆ Ժան[7], Մինե Նոջի[9], Մարգարեթ Տրավոլտա[9], Սքոթ Էդսիթ[9], will.i.am[9], Ֆերգի[9], Թաբու[9], Փեթի Լաբել[9] և Էշլի Ռոբերտս[9]
ՕպերատորՋեֆրի Լ. Քիմբել
ԵրաժշտությունՋոն Փաուել
ՄոնտաժՇելդոն Կան
Պատմվածքի վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն118 րոպե
ՆախորդGet Shorty?

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2003 թվականին։ Ռեժիսոր՝ Ֆ. Գերի Գրեյ, պրոդյուսեր՝ Դենի դե Վիտո, (որը խաղացել է առաջին ֆիլմում և եղել է պրոդյուսերը) և Ջոն Տրավոլտան խաղացել է իր հերոսի դերը առաջին ֆիլմում։ 2005 թվականի մարտին, երբ առաջին անգամ ֆիլմը ցուցադրվեց՝ հիմնականում բացասական կարծիքներ հնչեցին և հանվեց վաճառքի DVD֊ով 2005 թվականի հունիսի 7֊ին։

Սյուժե խմբագրել

Չիլի Պալմերը (Ջոն Տրավոլտան) օգնում է Իդի Ատենսին (Ումա Տուրման), իր սպանված ընկերոջ այրիին վերեկանգնելու ընկերությունը՝ շնորհիվ երիտասարդ և անհավատալիորեն տաղանդավոր երգչուհի՝ Լինդի Մունին։ Սյուժեի հիմքում ընկած են հետևյալ կետերը.

  1. Ռուսական մաֆիան փորձում է սպանել Չիլին, ով ականատես էր եղել Ատենսի սպանությանը։
  2. Չիլին փորձում է մոլորեցնել Մունին, չնայելով նրա կնքած պայմանագրին Նիկ Կարի և Ռեջիի հետ։
  3. «Ատեն ռեքորդս»֊ը գումար էր պարտք պրոդյուսերին՝ ավազակ Սին Լասալյուին։

Միաժամանակ Չիլին օգնում է համասեռամոլ Էլիոտ Վիլգելին մտնել շոու բիզնես և իրականացնել իր ստեղծագործական տաղանդը (ամենատպավորիչը իր կարողություններից՝ ունքը բարձրացնելն էր)։

Դերերում խմբագրել

Գլխավոր դերերում.

Մյուս դերերում.

Տիտրերում ներկայացված չեն

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ֆիլմի վերնագրի իմաստներից մեկը Be cool — «Հանգստացիր, զովացիր» (այս իմաստով այս աֆորիզմը ֆիլմում օգտագործվում է մի քանի անգամ) այն կապված է գլխավոր հերոս Չիլիի անվան հետ (անգլ.՝ Chill — «զովություն»)։
  • Մունի գլխավոր մոլորության կենտրոնը համարվում է Aerosmith խմբի հետ միասին ելույթը, կատարվածը շնորհիվ այն բանի, որ Աթենսը լվացարարուհի էր հյուրախաղերի ժամանակ։
  • Ֆիլմի եզրափակիչ տիտրերում Էլիոտը արժանանում է փառքի, նա ցուցադրվել էր պաստառի վրա Նիկոլ Կիդմանի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել