Եղիշե Շեկ-Հովսեփյան
Եղիշե Թադևոսի Շեկ-Հովսեփյան (մայիսի 7, 1893[1], Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 14, 1939[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային դատաբժիշկ։ Բժշկական գիտությունների թեկնածու (1936 թ.), պրոֆեսոր (1936 թ.)։
Ծնվել է | մայիսի 7, 1893[1] |
---|---|
Ծննդավայր | Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունվարի 14, 1939[1] (45 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Օդեսայի ազգային համալսարան (1916)[1] |
Մասնագիտություն | դատաբժիշկ և համալսարանի դասախոս |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների թեկնածու[1] (1936) |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան[1] |
Կենսագրություն
խմբագրել1916 թվականին ավարտել է Օդեսայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1916-1922 թվականներին եղել է հայկական կարմիր բանակի զորա-սանիտարական վարչության կազմակերպչական բաժնի պետ։ 1922-1925 թվականներին աշխատել է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետի անատոմիայի, 1925-1927 թվականներին՝ տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոններում, 1929-1939 թվականներին՝ դատական բժշկության, 1938 թվականից՝ միաժամանակ ախտաբանական անատոմիայի ամբիոնների վարիչ, Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր[2]։ Եղել է Երևանի և ՀԽՍՀ առժողկոմատի դատաբժշկական գլխավոր փորձագետը։ Շեկ-Հովսեփյանի նախաձեռնությամբ Երևանի բժշկական ինստիտուտում հիմնվել է դատական բժշկության թանգարան, 1929 թվականին՝ իրեղեն ապացույցների լաբորատորիա[3]։
Շեկ-Հովսեփյանի գիտական աշխատանքները (մեծ մասն անտիպ են) վերաբերում են դատական բժշկության և քրեագիտության հարցերին, տարիքի որոշման, մատների անտեսանելի հետքերի հայտնաբերման, պոկված թղթի նույնության որոշման մեթոդներին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 478.
- ↑ Administrator. «Մեր ռեկտորները». www.ysmu.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Шек-Осепян Егише Татесович». www.forens-med.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 478)։ |
Նախորդող Եգոր Հարությունյան |
Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր Եղիշե Շեկ-Հովսեփյան 1938 |
Հաջորդող Վերգինե Միքայելյան |