Եղբորոսին քրդական

բույսերի տեսակ
Եղբորոսին քրդական
Եղբորոսին քրդական
Եղբորոսին քրդական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Խոլորձազգիներ (Orchidaceae)
Ենթաընտանիք Էպիդենդրայիններ (Epidendroideae)
Տրիբա Neottieae
Ցեղ Եղբորոսին (Cephalanthera)
Տեսակ Եղբորոսին քրդական (C. kurdica)
Միջազգային անվանում
Cephalanthera kurdica

Եղբորոսին քրդական (լատին․՝ Cephalanthera kurdica), խոլորձազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

20-40 սմ բարձրությամբ, բազմամյա, ստորգետնյա կոճղարմատավոր, գեղազարդային խոտաբույս է։ 4 սմ երկարությամբ տերևները զարգացած են և սակավաթիվ։ Ծաղիկները վարդագույն են կամ սպիտակավուն։ Լայնակի նեղացումով ծաղկի շուրթն ունի կարճ, բութ խթան։ Հիմքի մոտ ոլորված սերմնարանը նստադիր է, իսկ պտուղը՝ վերև ուղղված[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում աճում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Վահրավար, Լիճքվազ)։ Աճում է նաև Հյուսիսարևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Նախիջևանում, Անատոլիայում, Հյուսիսային Սիրիայում, Հյուսիսային Իրաքում և Արևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1100-1700 մ բարձրությունների վրա, ինչպես նաև անտառներում և կրաքարային տեղերում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Խոցելի տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Սպառնալիքի կատեգորիան իջեցվել է, քանի որ պոպուլյացիան սահմանակից է Իրանում աճող պոպուլյացիայի հետ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված է նաև CITES-ի կոնվենցիայի հավելվածում որպես Orchidaceae ընտանիքի ներկայացուցիչ։ Ընդգրկված չէ Բեռնի կոնվենցիայի հավելվածում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղբորոսին քրդական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղբորոսին քրդական» հոդվածին։