Եկատերինա Կոտրիկաձե
Եկատերինա Բեսիկիևնա Կոտրիկաձե (վրաց.՝ ეკატერინე კოტრიკაძე, մարտի 23, 1984[2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), վրացական ծագմամբ ռուսաստանցի լրագրող և մեդիամենեջեր։ 2020 թվականի սեպտեմբերից «Дождь» հեռուստաընկերության տեղեկատվական ծառայության ղեկավար և հաղորդավարուհի։ 2012 թվականից մինչև 2020 թվականի օգոստոս ամիսը զբաղեցրել է RTVi հեռուստաընկերության տեղեկատվական ծառայության ղեկավարի պաշտոնը։
Եկատերինա Կոտրիկաձե ռուս.՝ Екатерина Котрикадзе[1] | |
---|---|
Ծնվել է | մարտի 23, 1984[2] (40 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ (2005)[2][3] |
Մասնագիտություն | լրագրող, հաղորդավար և media manager |
Աշխատավայր | TV Rain?[4] |
Ամուսին | Տիխոն Ձյադկո[2] |
Զբաղեցրած պաշտոններ | հեռուստահաղորդավար |
Պարգևներ և մրցանակներ | |
Ekaterina Kotrikadze Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Թբիլիսիում, որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը։ Բարձրագույն կրթությունն ստացել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում, որը 2005 թվականին ավարտել է գերազանցության դիպլոմով[6]։
Մայրը մահացել է 1999 թվականին Մոսկվայում Գուրյանովի փողոցի N19 բնակելի շենքում ահաբեկչական պայթյունի հետևանքով[7]։ Նրանց բնակարանը գտնվում էր պայթյունի էպիկենտրոնում, մարմինը չի հայտնաբերվել[8]։
2003-2005 թվականներին աշխատել է ТВЦ-ի «Վտանգավոր գոտի» ծրագրում։ 2006 թվականին վերադարձել է Վրաստան։ Վրաստանում նրա առաջին աշխատավայրը եղել է «Ալանիա» հեռուստաընկերությունը, որտեղ Կոտրիկաձեն շուրջ երեք տարի աշխատել է որպես շարքային թղթակից։ Միաժամանակ 2008 թվականին սկսել է համագործակցել RTVi հեռուստաընկերության հետ՝ դառնալով Վրաստանում հեռուստաընկերության թղթակիցը։ Մեկ տարի անց այդ աշխատանքին զուգահեռ դառնում է նաև «Эхо Москвы» ռուսական ռադիոկայանի վրացական թղթակիցը։
2009 թվականի հոկտեմբերին ներառվել է Վրաստանում նոր ռուսալեզու «Первый информационный кавказский» հեռուստաընկերության հիմնադիրների շարքում և ղեկավարել տեղեկատվական ծառայությունը։ Իսկ արդեն 2011 թվականին զբաղեցրել է գլխավոր տնօրենի պաշտոնը[9]։ 2012 թվականին էլ եղել է տեղեկատվական ծառայության գլխավոր խմբագիր[10][11]։
2012 թվականին այս հեռուստաընկերության փակումից հետո[12]՝ Կոտրիկաձեն որոշում է ընդունել RTVi-ի հրավերը՝ զբաղեցնելու հեռուստաընկերության տեղեկատվական ծառայության ղեկավարի պաշտոնը ու ձևավորել հեռուստաընկերության խմբագրական քաղաքականությունը։ 2016 թվակաին, հեռուստաընկերություն, որպես գլխավոր պրոդյուսեր ու գլխավոր խմբագիր Ալեքսեյ Պիվովարովի գալուց հետո, Կոտրիկաձեն նշանակվում է գլխավոր խմբագրի տեղակալ[13]։
2018 թվականի փետրվարին Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Սլուցկիին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ[14]։ 2019 թվականի ապրիլին կին լրագրողների անվտանգության թեմայով, որպես խոսնակ, Իտալիայի Պերուջա քաղաքում հրավիրվել է միջազգային լրագրողական փառատոններից մեկին[15]։
2020 թվականի հունիսին մեկնել է մայրության արձակուրդի[16], իսկ ավելի ուշ հեռացել RTVi-ից։
2020 թվականի սեպտեմբերից աշխատում է «Дождь» հեռուստաընկերությունում՝ որպես տեղեկատվական ծառայության ղեկավար ու հաղորդավարուհի[17]։
Հեռուստաընկերության կայքի արգելափակումից հետո՝ 2022 թվականի մարտի 2-ին Կոտրիկաձեն ամուսնու՝ Տիխոն Դզյադկոյի հետ միասին, իր հասցեին ստացվող սպառնալիքների ֆոնին, հեռացել է Ռուսաստանից և վերադարձել Թբիլիսի[18]։
2022 թվականի մարտի 22-ից ամուսնու հետ միասին YouTube-ում վարում է հեղինակային «Котрикадзе Дзядко» ալիքը։ Ալիքը 5 օրվա ընթացքում հավաքել է ավելի քան 100 000 հետևորդ[19]։ 2022 թվականի հուլիսին Ռիգայից հեռուստաալիքի հեռարձակման վերսկսումից հետո կրկին աշխատում է «Дождь»-ի եթերում։
2022 թվականի հոկտեմբերի 28-ին Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարությունը Եկատերինա Կոտրիկաձեին ներառեց «օտարերկրյա գործակալների» ցանկում[20]։
Անձնական կյանք խմբագրել
- Առաջին ամուսին՝ Եգոր Կուրոպտև,
- Երկրորդ ամուսին՝ Ալեքսեյ Զյունկին, մեդիամենեջեր։ Այս ամուսնությունից ունի որդի՝ Դավիթը։
- Երրորդ ամուսին՝ լրագրող Տիխոն Դզյադկո։ 2020 թվականի հուլիսի 20-ին զույգն ունեցել է որդի՝ Միխայիլը[21]։
Մրցանակներ խմբագրել
- 2021 թվականի սեպտեմբերին ստացել է «Редколлегия»-ի ամենամսյա լրագրողական մրցանակ՝ «Վերադարձրեք այդ հիշողությունը. ինչպես են հիշում ահաբեկչությունների ժամանակ զոհվածներին ԱՄՆ-ում և Ռուսաստանում» հոդվածի համար[22]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ https://www.golosameriki.com/a/ekaterina-kotrikadze-dozhd-interview/6484939.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 https://24smi.org/celebrity/44828-ekaterina-kotrikadze.html
- ↑ https://www.linkedin.com/in/ekaterina-kotrikadze-5021a5120/
- ↑ https://echo.msk.ru/programs/personalnovash/2716947-echo/
- ↑ https://redkollegia.org/archives/text/vernite-etu-pamyat-kak-vspominayut-pogibshih-pri-teraktah-v-ssha-i-v-rossii
- ↑ «Наш дом на Моховой» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ ««Редакция» — о терактах, с которых началась эпоха Путина». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Погибшие на улице Гурьянова». terror1999.narod.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Екатерина Котрикадзе возглавила телеканал "ПИК" | Общество | Новости-Грузия». web.archive.org. 2012 թ․ հունվարի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 18. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ «Компания «Алания» будет управлять каналом «ПИК» до конца 2012 года». Media.ge. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Кавказский Узел. «Права на управление грузинским телеканалом ПИК на год переданы компании "Алания"». Кавказский Узел. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Грузинский русскоязычный телеканал ПИК прекратил свое вещание». РИА Новости (ռուսերեն). 20121020T1516. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Илья Жегулев (14:58, 2 ноября 2016). «Вечное НТВ Как новый инвестор планирует развивать бывший телеканал Владимира Гусинского RTVi». meduza.io (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Заместитель главреда RTVI Екатерина Котрикадзе рассказала о домогательствах Леонида Слуцкого». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «International Journalism Festival, Ekaterina Kotrikadze, Speaker». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Шнуров стал генеральным продюсером RTVI». РБК (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Екатерина Котрикадзе — Персонально ваш, 30.09.2020». Эхо Москвы (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Главред «Дождя» Дзядко сообщил об отъезде из России после блокировки
- ↑ «Котрикадзе Дзядко». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Минюст признал иноагентом основательницу "Дождя" Наталью Синдееву». Interfax.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Дети Дождя: Екатерина Котрикадзе, Юлия Таратута и Наталья Синдеева о том, как родить, не выходя из эфира». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Верните эту память. Как вспоминают погибших при терактах в США и в России». Редколлегия. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Екатерина Котрикадзе на сайте «Эхо Москвы»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա Կոտրիկաձե» հոդվածին։ |