RTVi (Ար-Թի-Վի-Այ), ռուսական արբանյակային հեռուստաընկերություն, հիմնվել է 1997 թվականին NTV International անվանմամբ՝ որպես ՆՏՎ հեռուստաընկերության միջազգային տարբերակ։ 2002 թ. ձևավորվել է որպես ինքնուրույն հեռուստաալիք, և ստացել ներկայիս անվանումը։ Պոտենցիալ հեռուստադիտողների թիվը կազմում է 25 միլիոն տնային տնտեսություն։ 2012 թ. հեռուստաալիքը գնվել է ռուս գործարար Ռուսլան Սոկոլովի կողմից[1][2]։

RTVi
Ար-Թի-Վի-Այ
Երկիր Ռուսաստան
{{{2}}} Մեծ Բրիտանիա
Հեռարձակման գոտի Ռուսաստան
Հեռարձակման լեզուռուսերեն
Հեռարձակման սկսման թվական1997
2002 (որպես ինքնուրույն հեռուստաալիք)
Նախկին անվանումNTV International (1997-2002)
ՀիմնադիրՎլադիմիր Գուսինսկի
ՍեփականատերՆՏՎ Հոլգինգ
🌐www.rtvi.com

RTVi-ն ստուդիաներ ունի Մոսկվայում (2 ստուդիա), Նյու Յորքում (ԱՄՆ) և Թել Ավիվում (Իսրայել)։ Մշտական բյուրոներ ունի Վաշինգտոնում, Բեռլինում և Կիևում։ 2010 թ. մարտի 1-ին Մոսկվայի Պրավդայի փողոցում գտնվող ստուդիան վաճառվել է հայկական «TV ARM RU» հեռուստաընկերությանը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «RTVi» հոդվածին։