Եկատերինա Սպասովա Գաչևա-Զախարիևա (բուլղար․՝ Екатерина Спасова Гечева-Захариева, օգոստոսի 8, 1975(1975-08-08)[2][3], Պազարջիկ, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի քաղաքական գործիչ և իրավաբան, Բուլղարիայի արտաքին գործերի ներկայիս նախարարը (2017 թվականի մայիսի 4-ից)։ Նախկինում Մարին Ռայկովի[4], Բոյկո Բորիսովի և Գեորգի Բլիզնաշկու կառավարությունների օրոք զբաղեցրել է տարբեր պաշտոններ, այդ թվում՝ Բուլղարիայի տարածքային կառավարման և զարգացման նախարարի, Բուլղարիայի տարածքային զարգացման նախարարի և Բուլղարիայի երկարատև ներդրումների նախագծման նախարարի։ 2015 թվականի դեկտեմբերի 18-ից մինչև 2017 թվականի հունվարի 27-ը եղել է Բուլղարիայի արդարադատության նախարարը։

Եկատերինա Զախարիևա
 
Կուսակցություն՝ GERB[1]
Կրթություն՝ Վարչական ազգային դպրոց և Պլովդիվի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և իրավաբան-խորհրդատու
Դավանանք Bulgarian Orthodox Church?
Ծննդյան օր օգոստոսի 8, 1975(1975-08-08)[2][3] (48 տարեկան)
Ծննդավայր Պազարջիկ, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն  Բուլղարիա

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Պազարջիկի Բերտոլդ Բրեխտի անվան լեզվաբանական գիմնազիան՝ գերմաներեի խորացված ուսուցմամբ և Պլովդիվի Պայսի Հիլենդարցու անվան համալսարանը (իրավունքի մագիստրոս)[5]։ 2001-2003 թվականներին աշխատել է դատապաշտպան, 2003 թվականին՝ իրավախորհրդատու, 2007 թվականին եղել է Բուլղարիայի շրջապատող միջավայրի և ջրային ռեսուրսների նախարաության իրավական-նորմատիվ և վարչական սպասարկման տնօրեն։ 2009 թվականի օգոստոսից եղել է Բուլղարիայի տարածքային կառավարման և զարգացման նախարարի՝ օրենսդրական, տարածքների և նախագծերի կազմակերպման, պետական սեփականության, բնակարանային քաղաքականության, կոնցեսիայի, տարածքային զարգացման, առևտրային կազմակերպությունների և պետական ձեռնարկությունների հարցերով տեղակալ։

Մասնագիտացումներն են՝ «Օրենսդրության և քաղաքականության ազդեցության գնահատականի հնարավորության զարգացում» («Հասարակական լավ կարգավորման համար. պետական կառավարման ազդեցության գնահատման գործընթացի սահմանում» նախագիծ, Jacobs and Associates Europe Limited կոնսորցիում (խոշոր բանկերի միավորություն)), եվրոպական իրավունք, «Մարդու և շրջապատող միջավայրի իրավունք» (Վենետիկյան հանձնաժողով, Տրիեստ, Իտալիա), «Օրենսդրության և քաղաքականության ազդեցության ռազմավարական նախագծում և գնահատման համաձայնեցում, հասարակության մասնակցությունը վարչական որոշումների ընդունման մեջ» (Հասարակական վարչության ինստիտուտ, Դուբլին, Իռլանդիա, Վարչության ազգային դպրոց, Փարիզ, Ֆրանսիա

2012 թվականի հունվարի 23-ին Բուլղարիայի նախագահի հրամանով նշանակվել է գլխավոր քարտուղար։ 2017 թվականի մայիսի 4-ին ГЕРБ և Միացյալ հայրենասերներ կուսակցությունների կոալիցիոն կառավարության օրոք նշանակվել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարար[6]։

Անձնական կյանք խմբագրել

2006 թվականին ամուսնացել է ճարտարապետ Անգել Զախարիևի հետ։ Տիրապետում է անգլերենի և գերմաներենի[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://dariknews.bg/novini/bylgariia/koia-e-ekaterina-zaharieva-vicepremier-i-ministyr-na-vynshnite-raboti-1537116
  2. 2,0 2,1 https://pantheon.world/profile/person/Ekaterina_Zakharieva
  3. 3,0 3,1 Strazha.bg
  4. «Екатерина Захариева, вицепремиер и министър на регионалното развитие в служебното правителство – визитка» (բուլղարերեն). Агенция Фокус. 2013 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 10-ին.
  5. Ekaterina Zakharieva Արխիվացված 2021-11-17 Wayback Machine, President of the Republic, retrieved January 2014
  6. «Minister of Foreign Affairs». The Republic of Bulgaria. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 8-ին.
  7. «Екатерина Захариева, вицепремиер и министър на регионалното развитие» (բուլղարերեն). Администрация Президента РБ. 2013 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.