Ելենա Շանինա (ռուս.՝ Еле́на Ю́рьевна Ша́нина, դեկտեմբերի 24, 1952(1952-12-24)[1], Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս և խորհրդային դերասանուհի և երգչուհի։ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1997 թվական)։

Ելենա Շանինա
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 24, 1952(1952-12-24)[1] (71 տարեկան)
ԾննդավայրՍարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
ԱմուսինՄիխայիլ Պոլյակ
Պարգևներ և
մրցանակներ
Բարեկամության շքանշան
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ
Կայքlenkom.ru/actors/shanina/
 Elena Shanina Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնողները դերասաններ չէին, մայրը Լենինգրադից էր, իսկ հայրը, Յուրին` ժառանգական ինժեներ էր, որը սովորել է Լենինգրադի ջրային փոխադրամիջոցների ինստիտուտում։ Լենիգրադից հայրն ուղարկվել է Սարատով, որտեղ և ծնվել է Ելենան։ Սարատովում դժվար կենցաղային պայմաններ էին, սկզբնական շրջանում նրանք ապրում էին կառամատույցում, Լենան շատ հաճախ հիվանդանում էր։

Ավարտել է Բեմական արվեստների ռուսական պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը (Ի. Վլադիմիրովի կուրս)։

Եղել է «Լենկոմ» թատրոնի դերասանուհի։ «Յունոնա և Ավոս» ներկայացման մեջ խաղացել է նշանավոր Կոնչիտայի դերը (1981 թվական)։

Լենկոմ թատրոնի շրջագայության ժամանակ Փարիզում ծաղկեփունջ է ստացել Միրեյ Մատյոյի ձեռքից։

Աշխատել է ռեժիսորներ Վ. Միրզոևի, Ռ. Կոզակի, Օ. Ֆոմինի, Ա. Մաքսիմովի և Մ. Կոզակովի հետ։

Աշխատում է ռադիոյում. ըստ Անրի Բարբյուսի նամակների գրված «Նրբություն» ռադիոբեմադրության հերոսուհին է, ըստ Լեոնիդ Ֆիլատովի պիեսի «Ֆեդոտ հրաձիգի` ճարպիկ կտրիճի մասին» աուդիոբեմադրության մեջ խաղացել է Մարուսիայի դերը։

Նրա սիրելի գրողը Նիկոլայ Գումիլյովն է։

Ընտանիք խմբագրել

1970-ականներին ամուսնացած է եղել է դերասան Միխայիլ Պոլյակի հետ (1948-1995 թվականներ)։ Սկզբում ամուսինները երջանիկ էին, բայց հետո Միխայիլն իրեն տվել է հարբեցողությանը, և նրանք բաժանվել են։ «Լենկոմում» աշխատելու ժամանակ սիրավեպ է ունեցել գործընկեր Ալեքսանդր Զբրուևի հետ, որն այդ ժամանակ ամուսնացած էր։ 1992 թվականին ծնվել է Ելենա Շանինայի և Ալեքսանդր Զբրուևի դուստրը` Տատյանան։

Մրցանակներ և ճանաչում խմբագրել

  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (նոյեմբերի 15 1984 թվական)
  • Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (սեպտեմբերի 11 1997 թվական)
  • Բարեկամության շքանշան (սեպտեմբերի 16 2002 թվական)[2]։
  • Ելենա Շանինայի դիմանկարը պատկերված է Նյուեյի մեկ դոլար արժողությամբ մետաղադրամի վրա, որը նվիրված է «Յունոնա և Ավոս» ռոք օպերային[3]։
  • Ելենա Շանինան նախատիպ էր ծառայում Խարկով գտնվող Էլոչկա-մարդակերի հուշարձանի համար։

Ստեղծագործություն խմբագրել

Լենկոմ թատրոն

  • Նելե, Բետկին, Աննա (Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը)
  • Նորին մեծություն, գեղեցկուհի արքայադուստր («Տրուբադորը և նրա ընկերները»)
  • Միրրա («Ցուցակներում չկար»)
  • Ժանետ («Խորիա»)
  • Գեղեցկուհի («Խոակին Մուրիետի աստղն ու մահը»)
  • Մայկա («Հանդիպումներ Սրետենկեում»)
  • Հրեշտակի նման աղջիկ («Դաժան խաղեր»)
  • Կոնչիտա («Յունոնան և Ավոսը»)
  • Ցեյտլ («Հիշատակի աղոթք»)
  • Նատալյա Պետրովնա («Երկու կանայք»)
  • Ռեչիդ («Խավարում»)

Անտերպրիզ 1990-ականների սկզբից խաղացել է նաև անտերպրիզային ներկայացումներում.

  • Այրի կինը («Բանան»)
  • Հեռախոսով աղջիկը («Գրպանի թատրոն»)
  • Նինա («Նինա»)
  • Ստելլա («Պինտերի հավաքածուն»)

Կինո

  • 1975 թվական` Համերգ երկու ջութակի համար` Սանդի կրկեսորդ
  • 1976 թվական` Ատի-բատի, զինվորներն են գալիս... Կիմա Վելենստովիչ
  • 1976 թվական` Տասներկու աթոռները` Մարդակեր Էլոչկան
  • 1979 թվական` Կամերտոն` Կլավդիա Սերգեևնա, դասարանի ղեկավար
  • 1980 թվական` Ըստ քրեական հետախուզման տվյալների` Զոյա
  • 1981 թվական` Մեր կոչումը` Վարյա Կուլիշ, սկսնակ լրագրող
  • 1982 թվական` Կրկեսի արքայադուստրը` Մարի
  • 1983 թվական` Դեպքի վայրը
  • 1983 թվական` Յունոնան և Ավոսը (հեռուստաներկայացում)` Կոնչիտա
  • 1990 թվական` Մահ կինոյում` Լենա
  • 1991 թվական` Աննա Կարամազոֆֆ
  • 1991 թվական` Եվ վերադառնում է քամին`... Կատյա, Միշայի կինը
  • 1993 թվական` Հիշատակի աղոթքը (հեռուստաներկայացում)` Ցեյտլ
  • 2002 թվական` Ամեն ինչ, որ դու սիրում ես` Վարվառա
  • 2003 թվական` Հինգերորդ հրեշտակը` Գալինա
  • 2007 թվական` Գայթակղություն` բժիշկ
  • 2007 թվական` Իմ սիրելի Սաշկա` Վերա Դմիտրիևնա
  • 2008 թվական` Ֆաբերժեի ստվերները` Ելենա Սանինա

Աուդիոբեմադրություն

  • 1988 թվական` Լեոնիդ Ֆիլատովի «Ֆեդոտ հրաձիգի` ճարպիկ կտրիճի մասին» պիես, (ռեժիսոր` Ա. Գորովացկի)` Մարուսյա (թողարկվել է 2002 թվականին)։

Հեռուստատեսություն 1980-ականների սկզբում Ելենա Շանինան առաջատար դեր է ստանձնել մանկական «Զարթուցիչ» հաղորդման մեջ։ Ներկայումս աշխատում է հեռուստատեսությունում, հեռուստատեսային ներկայացումների դերերից են`

  • Նաստենկա,
  • Դորիմենան։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Елена Шанина на сайте «Ленкома»
  • Актёры советского и российского кино
  • Елена Шанина в программе «Без антракта», 1997 ՅուԹյուբում
  • Л. Каневская (2012 թ․ հոկտեմբերի 12). «Актриса Елена Шанина». Новые Известия. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Շանինա» հոդվածին։