Ելենա Մկրտչյան

երգչուհի

Ելենա (Լինա) Վարդանի (Վլադիմիրի) Մկրտչյան (1955, Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ ուկրաինացի երգչուհի (կոնտրալտո)[1]։

Ելենա Մկրտչյան
Ծնվել է1955
Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ուկրաինա
Ժանրերկրոնական երաժշտություն
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներվոկալ
ԿրթությունՌուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա և Մոսկվայի կոնսերվատորիա
Կայքmkrtchyan-lina.narod.ru/index.htm

Կենսագրություն խմբագրել

Ելենա Մկրտչյանը ծնվել է 1955 թվականին Օդեսայում։ 1977 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտամանկավարժական ինստիտուտը, 1979 թվականին՝ Մոսկվայի պետական կոնսերվատորիայի մեներգեցողության բաժինը, իսկ 1982 թվականին՝ Մոսկվայի թատերարվեստի պետական ինստիտուտը։

Ձայնի եզակի դիապազոնն ընդգրկում է ամենացածր կոնտրալտոյից մինչև ամենաբարձր սոպրանոյի նոտաները։ Երգացանկում ընդգրկված են 13-րդ դարի իտալական և հոգևոր երգերից մինչև ժամանակակից կոմպոզիտորների 800-ից ավելի գործեր։

Ելենա Մկրտչյանը ռուսական հոգևոր երգեցողությունը ներկայացրել է Վատիկանում։ Ֆրանց Շուբերտի իր յուրահատուկ մեկնաբանության համար նա դարձել է միակ օտարազգի երգչուհին, որը հրավիրվել է մասնակցելու գերմանական «Շուբերտիանա» ազգային փառատոնին։

Բարեգործական համերգներով հանդես է եկել Գերմանիայում, Շվեյցարիայում, Լեհաստանում, Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Հոլանդիայում։ 1996 թվականին Մոսկվայի «Նոր օպերա» թատրոնի նվագախմբի հետ, «Ընդհատված սրինգ» բարեգործական ակցիայի շրջանակում, հանդես է եկել Նյու Յորքի «Քառնեգի Հոլլ» համերգասրահում (ի նպաստ Սպիտակի 1988 թվականի երկրաշարժից տուժածների)։ Նրա համերգները Փարիզում (1998) բարձր են գնահատել ֆրանսիացի երաժշտաքննադատները և համեմատել ռուս ճանաչված երգիչ Ֆ. Ի. Շալյապինի փարիզ­յան առաջին ելույթի հետ։

Մասնակցել է Ա. Տերտերյանի հիշատակին նվիրված վոկալ երաժշտության երեկոներին։ Վարում է «Վերադարձ հայրենիք» հոգևոր-լուսավորչական հեղինակային հաղորդաշարը («Սուրբ Սերաֆիմ Սարովսկու հանրագիտարան» հիմադրամի մեդալ)։

1996 թվականին «Պետրոպոլ» հրատարակչությունը և Ցարսկոե Սելոյի լիցեյը երգչուհուն շնորհել է պետերբուրգյան բանաստեղծների «Պուշկինյան մրցանակ» «Հայրենական մշակույթին անշահախնդիր և անձնուրաց ծառայության համար»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Мария Мономенова, "Русская народная линия" (2013 թ․ հունվարի 8). «Лина Мкртчян. Убитая живая». Русские новости. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։