Եզեկիմ Վարդանյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Եզեկիմ Բարեղամի Վարդանյան (1917, Կարճաղբյուր, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ «Ժողովրդական կրթության գերազանցիկ»։ ԽՄԿԿ անդամ (1940): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Եզեկիմ Վարդանյան
Ծնվել է1917
ԾննդավայրԿարճաղբյուր, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1955)
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Եզեկիմ Վարդանյանը ծնվել է 1917 թվականին Վարդենիսի շրջանի Կարճաղբյուր գյուղում։ 1939 թվականին ավարտել է շրջկենտրոնի միջնակարգ դպրոցը և նշանակվել Կարճաղբյուրի թերի միջնակարգ դպրոցում մաթեմատիկայի ուսուցիչ[1]։

1941 թվականի սեպտեմբերին Եզեկիմը մեկնել է ռազմաճակատ։ Ակտիվորեն մասնակցել է Կուբանի մի շարք քաղաքների ու բնակավայրերի, այդ թվում՝ նաև Կրասնոդար քաղաքի ազատագրման մարտերին։ 1943 թվականին Վարդանյանը գործուղվել է Սարատովի ռազմաքաղաքական ուսումնարանում սովորելու։ 1944 թվականին լեյտենանտի կոչումով մեկնել է ռազմաճակատ և նշանակվել 3-րդ Բելոռուսական ռազմաճակատի 5-րդ հարվածային բանակի 215-րդ հրաձգային դիվիզիայի 612-րդ հրաձգային գնդի 2-րդ գումարտակի կուսակցական կազմակերպիչ և մասնակցել է Լիտվայի ազատագրմանը։ Մարտերից մեկում վիրավորվել է և ուղարկվել հոսպիտալ։ Ապաքինվելուց հետո նորից մեկնել է ռազմաճակատ, այս անգամ՝ որպես 184-րդ հրաձգային դիվիզիայի 294-րդ գնդի 3-րդ գումարտակի կուսկազմակերպիչ։ 1945 թվականի օգոստոսին Սախալինում մարտնչել է ճապոնական միլիտարիստների դեմ։ Մարտերում ցուցաբերած արիության և անձնվիրության համար Վարդանյանը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և մի շարք մեդալներով[1]։

Վարդանյանը զորացրվելուց հետո շարունակել է մանկավարժական գործունեությունը։ Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցում դասավանդել է մաթեմատիկա։ Աշխատանքին զուգընթաց 1955 թվականին ավարտել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթի ֆակուլտետը։ Եղել է Կարճաղբյուրի դպրոցի տնօրենի ուսումնադաստիարակչական աշխատանքի գծով տեղակալը։ 1940 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Պարգևատրվել է ՀԽՍՀ լուսավորության նախարարության «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշանով[1]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Ժողովրդական կրթության գերազանցիկ»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հարությունյան Ա. Հ. և ուրիշներ Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ Երեք գրքով։ Գիրք 3-րդ, Լույս, 1987, 289 էջ։